Թուրքիան չեղարկել է Իսրայելի արտգործնախարարի մասնակցությունն Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Վերջին օրերին արաբաիսրայելական հակամարտության թեժացման ֆոնին լարվածության նոր փուլ են մտնում Թուրքիա-Իսրայել հարաբերությունները:
Թուրքիան չեղարկել է Իսրայելի արտգործնախարար Յուվալ Շտայնիցի մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Այս մասին Թուրքիան իսրայելական կողմին հայտնել է Թել Ավիվում Անկարայի դեսպանության միջոցով:
Ermenihaber-ի հաղորդմամբ, Անթալիայի դիվանագիտական ֆորումն անցկացվելու է հունիսի 18-20-ը:
Մասնակցության հրավերը չեղարկելը պատճառաբանվում է նրանով, որ Իսրայելը հարձակում է գործել պաղեստինցիների վրա և խախտել է վերջիններիս իրավունքները:
Հարակից հրապարակումներ`
- «Անվտանգություն՝ անվտանգության դիմաց» ձևաչափը Մերձավոր Արևելքում արդեն իրականություն է․ Պույա Հոսեյնի
- Իսրայել-Պաղեստին․ Երկու կողմերի միջև երկարատև և չկարգավորված հակամարտությունը կրկին մոլեգնում է
- Իսրայելական կործանիչը հարվածել է Գազայի բնակելի շենքին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան