Տղամարդը ինը հազար անգամ զանգահարել է Իսպանիայի արտակարգ իրավիճակների ծառայություն
Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, ով համարյա 9 հազար անգամ զանգահարել է արտակարգ իրավիճակների ծառայության հեռախոսահամարներին և վիրավորել օպերատորներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հաղորդվում է, որ 49-ամյա տղամարդը ձերբակալվել է մայիսի 7-ին Աստուրիայի ինքնավար համայնքի մայրաքաղաք Օվիեդոյում՝ ծառայության կողմից ոստիկանություն բողոք ներկայացնելուց հետո։
Ավելի ուշ պարզվել է, որ 2019 թվականից սկսած մեկ հեռախոսից 377 զանգ է կատարվել «091» և 4957 հեռախոսազանգեր՝ «112» փրկարարական ծառայության համարներին: Ինչպես պարզել է հետաքննությունը, զանգերից ոչ մեկը կապված չի եղել ծառայություն զանգահարելու անհրաժեշտության հետ: Զանգահարողի միակ նպատակը օպերատորներին վիրավորելն ու ծառայությունների աշխատանքին միջամտելն է եղել։
Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին՝ նրա ինքնությունը պարզվելուն պես: Տղամարդուն մեղադրում են անհնազանդության մեջ, քանի որ նա բազմիցս անտեսել է նման զանգերը դադարեցնելու և ծառայության օպերատորներին չխանգարելու խնդրանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները