Քաղաքական 14:12 12/05/2021 Հայաստան

Լիա Իվանյան. Ինչպես պահպանել հոգեկան հավասարկշռությունը նախընտրական շրջանում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց հունիսի 20-ին նշանակված արտահերթ ընտրությունների ժամանակացույցը։ Ըստ այդմ՝ հանրապետությունում նախընտրական քարոզարշավը կլինի հունիսի 7-18-ը։

Երևի թե միայն անբուժելի ռոմանտիկներն են արդար ու անաչառ ընտրությունների հույս փայփայում, իսկ քարոզարշավի ընթացքում՝ ծրագրային և գաղափարական լուրջ մրցակցություն։ Ավա՜ղ, վերջին երեք տարիների փորձը ցույց է տալիս, որ բնավորության համաձայն իշխանություններն առաջնորդվելու են ստերով, մանիպուլյացիներով, վարչական ռեսուրսի բիրտ կիրառմամբ, հակառակորդներին սևացնելով և ճնշման միջոցների մեջ խտրականություն չդնելով։

Թերևս այսքան հոռետես չէինք լինի, եթե չունենայինք մեկ անձին ենթարկեցված ԱԱԾ, դատախազություն, ոստիկանություն, որոնք պետք է որ օրինախախտումների դեմ  երաշխավորները լինեին։ Բայց նոյեմբերի 10-ից նրանց գործը դարձել է միայն Նիկոլի անվտանգ շարժն ապահովելը։ Ըստ էության, ԿԸՀ-ի հանդեպ ևս առանձնապես վստահություն չկա, թեկուզ միայն այն պատճառով, որ Նիկոլն է Մուկուչյանին վստահում։ Փաստորեն, խախտումների լուծումներն ընկնելու են տեղերում կուսակցությունների և դաշինքների  ներկայացուցիչների վրա։ 

Ինչ վերաբերում է դիտորդական առաքելություններին, ապա եվրոպաներն ու ամերիկաները  ցույց տվեցին իրենց իրական դեմքը, երբ թշնամին ֆոսֆորարային ու կասետային ռումբեր էր օգտագործում Արցախում․․․ իրենք կույր ձևանալ շատ լավ են կարողանում։ Հիմա էլ մեր երկրում կատարվող կիսաբռնապետական իրադարձություններն առանձնապես չեն նկատում։ Հետևաբար և ընտրություններում դիտորդական առաքելություն իրականցնելիս նրանց  գնահատականները կբխեն իրենց շահերից։

Մի խոսքով, ուզենք թե չուզենք, մենք պիտի կարողանանք մեր երկիրը ցեխից հանել մեր սեփական ուժերով։ Տրված է հնարավորությունը՝ ընտրել երկրի հետագա ընթացքը, իսկ  2018-ի էյֆորիկ չկշռադատված ընտրության հետևանքները ամեն մեկին պետք է դաս լինի՝ գիտակցելու   իր ձայնի նշանակությունը։

Սպասվելիք քարոզարշավը իշխանությունների կողմից կառուցված է լինելու աջ ու ձախ բոլորի վրա կեղտ նետելով։ Աստված տա՝ սխալվենք, պարզապես նրանք այլ կերպ աշխատել չեն կարող,  կյանքն է ցույց տվել այդ ձեռագիրը։ Սովորության համաձայն փորձելու են շեղել հանրության ուշադրությունը կարևոր հարցերից՝ հրապարակ նետելով ստահոդ լուրեր, որոնց էմոցիոնալ ֆոնը կապահովեն անիծող կանայք և կեղտաբերան կիսատղամարդիկ։

Այնպես որ, պետք է հոգեպես տրամադրվենք նեգատիվի բազմապատկված հոսքի։ Իսկ հոգեկան հավասարակշռությունը հնարավորինս պահպանելու համար պետք է կարողանալ քիչ ուշադրություն դարձնել բացահայտ ֆեյքերին։ Անտեսել նրանց։ Ամեն անգամ նողկանքի ու զայրույթի պոռթկումներ չունենալու համար՝ մեկ անգամ պետք է  մենակ ժամանակ լավ հայհոյել, գոռալ, անիծել, ներվը հանել ․․․ Դրանից հետո, երբ ստիպված լինես առնչվել նման կեղտի հետ, ուղղակի պիտի հիշես, որ նրանք արդեն հայհոյված և ուղարկված են հեռու հեռուներ։ Նյարդերը խնայել է պետք, որովհետև առջևում դեռ ահռելի աշխատանքներ կան երկիրը կեղտից մաքրելու առումով։

Հաջորդը՝ պետք է պատրաստ լինենք ստերի մեծ դոզային։ Պետականորեն խաբվելու դաժան փորձն ունենք  44 օրյա պատերազմում, երբ հավատացինք «հաղթելու ենք»  փափուկ բարձին, իսկ  վերջում պարզվեց, որ պարտված էինք ի սկզբանե։ Հիմա էլ պիտի համոզեն, որ լավ ենք ապրում, բայց մարդիկ  էնքան սև ու նախկին են, որ չեն  ուզում ընդունել հեղափոխության տված հրաշք կյանքը։  Ամեն մեկն այնքան բանականություն պիտի ունենա, որ հավատա ոչ թե սիրուն խոսքերին, այլ իր գրպանի և սառնարանի պարունակությանը, Արցախի կորցրած տարածքներին և եռապատկված Եռաբլուրին։

Պետք է նաև գիտակցենք, որ դժվար ընտրություններ են լինելու՝ հետընտրական անկանխատեսելի զարգացումներով։ Քանի որ կորցնելու բան ունեն բոլորը․ գիտակից մասը վախենում է երկիրը կորցնելուց, իսկ ստորին բնազդներով առաջնորդվող մասը՝ իրեն   վերապահված ժամանակը։ Մրուրն ունեցավ իր ժամը, հայհոյեց ու անիծեց սրտի ուզածի չափով։

Տեսավ, որ իր նման անգրագետ ու անկիրթ մեկը կարող է պետություն ղեկավարել, ուրեմն ինքն էլ շանս ունի և ատամներով կուզենա պահել այդ երջանկությունն իրեն պարգևած կուռքին։ Մրուրը դժվարությամբ հրաժեշտ կտա իր աստեղային ժամին։ Բայց կտա, որովհետև եթե աշխարհում  նրանց հատկացված  ժամանակը  շատ լիներ՝ մոլորակը վաղուց մի մեծ Սոդոմ-Գոմոր դարձած կլիներ։

Ընտրությունների գնացողների վրա հոգեբանորեն նշանակալի ազդեցություն կարող է թողնել  ընդդիմադիր դաշտը։ Եթե հանկարծ ներքաշվեն իշխանությունների թելադրած իրար վրա կեղտ նետելու տարբերակում, ապա իրական հիասթափությունն հենց իրենց դեմ կուղղվի։ Կարևոր խաղացողների հավասարակշիռ  պահվածքը, կեղտոտ  մանրուքների մեջ չմտնելու տրամադրվածությունը, անձնային հարցերն անտեսելու և պետական շահին ամեն բան ենթարկեցնելու նրանց կամքը շատ ավելին կարժենան, քան ծրագրային դրույթները։ 

Լիա Իվանյան

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:52
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում և գետնաբուք
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Առողջապահության «սև սիրտ», Նանուշյանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։ Ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ուրախ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Փորձ է արվում այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործի մասին
«Խնդիրն նրանում է, որ մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որ դա որևէ ձև հաղթահարել չենք կարողանում։ Նախկինում երբևէ մի իրավիճակ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում»։ Օրերս հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:21
Եգիպտոսի «Port Said» քաղաքի մոտակայքում վթարի ենթարկված նավը հասել է Ստամբուլ
Փետրվարի 12-ին ամերիկյան «Harry S. Truman» (CVN 75) ավիակիր նավի հետ բախված թուրքական «Beşiktaş-M» բեռնատար նավը նկատվել...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ռոբերտ Քոչարյան, ոտքի կանգնեք։ Էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում. Դատավոր
«Ադեկվատության խնդիր եմ ես տեսնում այստեղ, ժողովուրդ ջան»։
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեր համագործակցությունը ԵՄ հետ «արտաամուսնական» հարաբերություն չէ. ՔՊ-ական պատգամավոր
«Հայաստանն ամուսնացած չէ ոչ մեկի հետ, ոչնչի հետ։ Մեր համագործակցությունը  Եվրոպայի միության հետ արտաամուսնական հարաբերություն...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի, ենթադրաբար՝ «պատվերով». Փաստաբանների ահազանգը
«Սիմոնյան և գործընկերներ» ու «Միքայել Համբարձումյան և գործընկերներ»      իրավաբանական ընկերությունները...
Աղբյուր` Panorama.am
16:24
Դաշնային խորհուրդ. Մատվիենկոն կայցելի Երևան՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները խթանելու համար
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կայցելի Հայաստան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք...
Աղբյուր` Panorama.am
16:23
Անշարժ գույքի շուկան փլուզվում է.Դավիթ Բաղդասարյան
ՀՀ բանկերից մեկի նախկին աշխատակից, ներկայում Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակից Դավիթ Բաղդասարյանը գրում է. «ՀՀ ԿԲ-ն մի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Թող մոտենար, քննադատեր, ոչ թե ասեր՝ «նիկոլական վիժվածք». Հակոբ Ասլանյան
«Եթե մարդը կատարել է որևէ արարք, դրան  համապատասխան գնահատական պետք է տրվի անկախ նրանից, ես հիմա ՔՊ-ում եմ, ՔՊ-ում չեմ, օրենքն ինչ...
Աղբյուր` Panorama.am
16:02
ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները համեմատելի չեն. ՆԳՆ-ն Գյումրու ընտրացուցակների մասին
ՆԳ նախարարությունը տարածել  է պարզաբանում Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ, որտեղ ասված է. Շիրակի մարզի Գյումրի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
15:58
2024 թվականին Հայաստանում կրճատվել են ցորենի ցանքատարածությունները. Վիճակագրական կոմիտե
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Պարենային ապահովություն և աղքատություն, 2024թ. հունվար-դեկտեմբեր» զեկույցը։ Չնայած...
Աղբյուր` Panorama.am
15:19
Դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից երկուսը վերացրեց
Աջափնյակի դատարանում այսօր շարունակվեց խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու մեջ մեղադրվող Սամվել Վարդանյանի՝...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ադրբեջանը խոչընդոտում է, ցանկանում է թույլ չտալ Հայաստանում կատարել Սահմանադրական բարեփոխումներ. Արման Եղոյան
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հայտարարությունը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:25
Երևանի մարզահամերգային համալիրում ապրիլի 4-6-ը կայանալու է ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը
«ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն աննախադեպ է Հայաստանի զբոսաշրջության պատմության համար, քանզի մենք հայտ ենք...
Աղբյուր` Panorama.am
14:23
Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարած տղամարդկանց
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 22-ին ստացված ահազանգը բնակարանային գողության մասին էր: Նոր Գեղի գյուղի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունները
Անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին:
Աղբյուր` Panorama.am
13:32
Քայքայման և վերածննդի անտիսոցիոլոգիան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ի վերջո, այս մղձավանջի ելքը որոշելու է...
Աղբյուր` Panorama.am
13:27
Հայտնաբերվել է Աբովյան փողոցի հայտնի խաղողի վազը հատող անձը
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են. «Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հայտնաբերել են խաղողի վազը հատած տղամարդուն...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի իրականացման համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ...
Աղբյուր` Panorama.am
13:20
Դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
«Եվրամիության համար պատիվ է տեսնել այսքան երկրների, որոնք ցանկանում են միանալ միությանը»,- Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}