Հայկ Ալումյան. Ի՞նչն է խանգարում մոլորված ադրբեջանցիներին գերի վերցնել
Հայտնի փաստաբան Հայկ Ալումյանը, արձագանքելով Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հայտարարությանը, գրում է.
«Եթե իրոք մոլորվել մտել են մեր սահմանից ներս, ապա ի՞նչն է խանգարում նրանց գերի վերցնել ու հետո մեր գերիների հետ փոխանակել: Եթե Ադրբեջանը պնդում է, որ մերոնք զինադադարից հետո են հայտնվել նրանց տարածքում ու այդ պատճառով հետ չի տալիս, ապա այս 200 ադրբեջանցիները հենց նույն կարգավիճակում են:
Թեև պարզ է, թե ինչն է խանգարում. ողնաշարի ի սպառ բացակայությունը»։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, թե հակառակորդը առաջ չի եկել, այլ մոլորվել է։
«Սյունիքում հակառակորդը ոչ մի հատվածում առաջ չի եկել: Եկել են դիտակետ դնեն, մոլորվել են:ՀՀ պետական սահմանին որևէ խախտում չի կարող լինի, դա անհնարին բան է, ես եմ ասում»,- ասել է Սյունիքի մարզպետը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկո՛լ, թուրք բարեկամներդ մտել են Սյունիք, դու ու՞ր ես. Նարեկ Սամսոնյան
- Էդգար Էլբակյան. Իսկ իրականությունն այն է, որ այս իշխանությունները կապիտուլյացիայի մարմնավորումն են
- Արթուր Դանիելյան. Իշխանասարում և Հայաստանի ցանկացած այլ կետում ՀՀ ԶՈւ-ն նույնքան ազդեցություն ունի, որքան, օրինակ, Պաղեստինում
- Ղարամյան. Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը
- Վարուժան Գեղամյան. Սյունիքով թշնամին ցանկանում է ստանալ 3 թյուրքական միջանցք
- Գորիսի փոխքաղաքապետ. Ժողովուրդ, լսեք սյունեցիների ահազանգը
- Pastinfo. Հակառակորդը գիշերն առաջացել է Իշխանասարի ուղղությամբ. այժմ բանակցություններ են ընթանում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին