Հայ դատապարտյալների թիմը երրորդ տեղն է գրավել միջազգային առցանց մրցաշարում
Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի հովանու ներքո երեկ անցկացվել է «Շախմատ հանուն ազատության» ծրագրի միջազգային մրցաշարն ու առցանց կոնֆերանսը: Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
Մրցաշարին մասնակցել են չորս երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, Իսպանիաի և ԱՄՆ-ի դատապարտյալները։
ՖԻԴԵ-ի նախաձեռնած «Շախմատ հանուն ազատության» ծրագրի նպատակը շախմատի ներդրումն է՝ որպես տարբեր երկրների քրեակատարողական հիմնարկներում կրթության և սոցիալական ծրագրերի գործիք։
Առցանց մրցաշարին Հայաստանից մասնակցեց 5 բանտարկյալ, որոնք ընտրվել էին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կայացած շախմատի առաջնության արդյունքների հիման վրա:
Դատապարտյալների հետ աշխատել է գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը։ Շախմատի առցանց միջազգային մրցաշարում Հայաստանի դատապարտյալների հավաքականը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները