ՄԻԵԴ Մեծ պալատը կքննի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ բողոքները
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը քննարկման համար ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ոտնահարումների մեղադրանքներով Հայաստանի և Ադրբեջանի բողոքները միմյանց դեմ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը հղում անելով ՄԻԵԴ-ի հայտարարությանը։
«Մարտի 9-ին ատյանը, որին ի սկզբանե վստահվել էր փոխադարձ հայցերի քննարկումը, երկու կողմերին էլ տեղեկացրել է, որ գործը տեղափոխվելու է Մեծ պալատ: Կողմերից ոչ մեկը դրա վերաբերյալ առարկություն չի հայտնել»,- ասվում է դատարանի հաղորդագրությունում։
Ինչպես նշել է ՄԻԵԴ-ը, այս որոշումն ուժի մեջ է մտել մայիսի 11-ից:
«Կողմերի դիմումները վերաբերում են Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական գործողություններին և պարունակում են ռազմական գործողությունների ընթացքում Կոնվենցիայի համատարած խախտումների մասին մեղադրանքներին»,- նշված է տեքստում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին