Եթե հակառակորդը հատել է պետական սահմանը, իրավունք ունենք գերի վերցնել. Մովսես Հակոբյան
Հակառակորդը միշտ էլ փորձելու է առաջանալ։ Հարց է՝ դա իրեն կհաջողվի, թե ոչ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններին։
Վերջինս նշել է, որ հստակ որևէ տեղեկատվության չի տիրապետում, հետևաբար որևէ կերպ չի կարող անդրադառնալ այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին։
ՀՀ տարածքում «մոլորված» ադրբեջանցիների հետ ինչ բանակցություններ են տարվում՝ «Փաստինֆո»-ի դիտարկմանն ի պատասխան Մովսես Հակոբյանն ասել է. «Չեմ կարող մեկնաբանել, որովհետև ստույգ տեղեկություն չունեմ։ Եթե ՀՀ պետական սահմանը հատել են, ապա իրավունք ունեն գերի վերցնել»,-ասել է Մովսես Հակոբյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր առավոտյան հակառակորդը միանգամից երկու ուղղությամբ տեղաշարժել է իր դիրքերը. Եթե Գեղարքունիքի մոտ ադրբեջանցիները դիրքերը տեղաշարժել են իրենց հսկողության տակ գտնվող տարածքում. Դրանք մոտեցնելով ՀՀ սահմանին, ապա Սյունիքի հատվածում մուտք են գործել ՀՀ տարածք։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանը հորդորում է Հայաստանի սահմանների վիճակի հետ կապված չտարածել խուճապ առաջացնող ինֆորմացիա
- Հայկ Ալումյան. Ի՞նչն է խանգարում մոլորված ադրբեջանցիներին գերի վերցնել
- Սյունիքի մարզից որևէ տարածք Սև լիճ արգելավայրում չի զիջվել․ մարզպետարանի պարզաբանումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին