Ջրի հետ կապված որևէ խնդիր Սիսիանում չկա․«Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչը հերքել է ջրից թունավորման վարկածը
«Վեոլիա Ջուր» ընկերության Սիսիանի շահագործման բաժնի պետ Հովհաննես Համբարձումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահաբար հայտարարեց, որ ջրի հետ կապված որևէ խնդիր Սիսիանում չկա։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Սիսիանի խմելու ջրի պատասխանատուները հերքում են Սյունիքի մարզում ջրից թունավորման վարկածը։ «Վեոլիա Ջուր» ընկերության Սիսիանի շահագործման բաժնի պետ Հովհաննես Համբարձումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահաբար հայտարարեց, որ ջրի հետ կապված որևէ խնդիր Սիսիանում չկա։
Նրա խոսքով` ջրից կատարված նմուշառումն ու լաբորատոր հետազոտությունը որևէ շեղում չի արձանագրել։
«Երեկ եկել են և՛ նախարարությունից, և՛ մարզային տեսչությունից, և՛ գլխավոր լաբորատորիայից։ Այցելել են ջրաղբյուր, օրական կարգավորող ջրավազան (ՕԿՋ)։ Ջրի քլորը լաբորատոր հետազոտությունների արդյունքներում կազմել է 0,40-0,50։ Ջրի հետ կապված բոլոր խնդիրները կարգին են եղել»,– ասաց Համբարձումյանը։
Ադրբեջանցիների կողմից ջրի թունավորման հավանակության մասին հարցին Համբարձումյանը կտրականապես բացասական պատասխան տվեց։
«Անհնար է։ Ոնց որ ադրբջանցիները գան, Սիսիանի կենտրոնում ապրեն, տենց բան կլինի՞»,– ասաց նա` հավելելով, որ տարածքը սնուցող ջրաղբյուրը Սիսիանի մաքսատնից դեպի Սիսիան ընկած հատվածում է, որտեղ, նրա խոսքով, ադրբեջանցիների մուտքը բացառված է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան