Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել՝ մինչև հունիսի 20-ը առավելագույնը կորզել ՀՀ-ի հետ տարվող գործընթացից. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Վերջին շրջանում Ադրբեջանը փորձում է մեծացնել ճնշումը Հայաստանի վրա և պատահական չէ, որ «Զանգեզուրի միջանցքի» և նրա նկատմամբ հավակնությունները տարբեր դրսևորումներ են ստանում:
Ադրբեջանում շտապում են, որովհետև Հայաստանում արտահերթ ընտրություններ են սպասվում, իսկ իրենց նախընտրելի թեկնածուի պարտվելու հավանականությունն աճում է:
Խնդիրն այն չէ, թե ինչով է Ադրբեջանն օգնում այս իշխանություններին, հարցը նրանում է, որ Ադրբեջանի առավել քան երբևէ պետք է Հայաստանի այս իշխանությունների վերարտադրությունը, ինչը նրանց համար պետք է ապահովի սեփական ռեգիոնալ հավակնություններն ամբողջությամբ բավարարելու հարցը:
Հայաստանյան ընդդիմադիր դաշտում դիրքավորված հիմնական դերակատարներին Ադրբեջանում լավ են ճանաչում, հասկանալի է, որ նրանց իշխանության գալը որևէ ձևով չի տեղավորվում թուրք-ադրբեջանական հաշվարկներում:
Ստեղծված իրավիճակում Ադրբեջանն իր առջև նվազագույնն երկու խնդիր է դրել: Մինչև հունիսի 20-ը՝ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը առավելագույնը կորզել Հայաստանի հետ տարվող գործընթացից կամ ստեղծել իրավիճակ, երբ բոլոր հաջորդ իշխանությունների համար դժվար կլինի վերադառնալ բարենպաստ բանակցային դիրքեր:
Երկրորդ, իր հնարավորությունների շրջանակներում՝ ուղղակի կամ անուղղակի ձևով, հասնել Հայաստանի գործող իշխանության դիրքերի ամրապնդմանը:
Ցավալիորեն Հայաստանի ու Արցախի շահն առաջ մղելու տեսանկյունից, Հայաստանը երկրորդային դիրքերում է, իսկ երկկողմ՝ Հայաստան-Ադրբեջան ձևաչափում, խաղի թելադրողն ու հիմնական նախաձեռնողականության ապահովողը շարունակում է մնալ Ադրբեջանը, ինչը մեզ համար նորանոր խնդիրներ է խոստանում»:
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյանն արձագանքում է հայ գերիների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարին պդնումներին
- Արման Թաթոյանը Ադրբեջանի նախագահի հայատյաց ելույթներն ուղարկել է միջազգային կառույցներին
- Լավրովը Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին․ Ցանկացած հարց, որ կարող է դրվել պայմանավորվածություններին հակառակ, իհարկե, չեն կարող ընդունվել որպես այլընտրանք
- Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Զանգեզուրի մասին Ալիևի հայտարարությունը
- Իրենց գծած քարտեզով ամբողջ Զանգեզուրի շրջանում մի քառակուսի մետր ապահով տարածք չկա. սյունեցի
- Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար․ Դեռ վաղ է Մեղրիի ու Զանգեզուրի նկատմամբ պաշտոնապես տարածքային պահանջ ներկայացնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան