Միջոցներ են ձեռնարկվել դատավոր Մհեր Պետրոսյանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ. դատախազություն
ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ են ձեռնարկվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից։
«Նշված դատավորի առնչությամբ դատախազությունը ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանությանը հանձնարարել էր կատարել համապատասխան ստուգողական գործողություններ: Այդ անհրաժեշտ ստուգողական գործողությունները կատարվել են, սակայն քրեադատավարական ընթացակարգ ապահովելու բավարար հիմքեր ի հայտ չեն բերվել: Միաժամանակ, նկատի ունենալով դատավորի մտահոգությունները, միջոցներ են ձեռնարկվել օրենքով սահմանված կարգով նրա անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- հայտնել է Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ Մհեր Պետրոսյանը Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը վարույթ ընդունող դատավորն է։ Դատավոր Պետրոսյանն այդ որոշումը կայացնելուց հետո դիմել էր Բարձրագույն դատական խորհուրդ եւ հայտնել, որ նկատմամբ սպառնալիքներ են հնչում։ ԲԴԽ-ն էլ դատավորի դիմումն ուղարկել էր Գլխավոր դատախազություն:
ՀՀ դատախազություն էլ դատավորի դիմումն ուղարկել էր ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունն ստուգելու հանձնարարությամբ:
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ն Օնիկ Գասպարյանի գործով դատավոր Մհեր Պետրոսյան հարցով դիմել է դատախազություն
- «Փաստինֆո»․ Դատավոր Մհեր Պետրոսյանին ճնշելու գործը վստահված է եղել ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետին
- ԱԱԾ աշխատակիցներն այցելել են դատավոր Մհեր Պետրոսյանին, փորձել մուտք գործել նրա աշխատասենյակ
- Փաստաբան. Դատավոր Մհեր Պետրոսյանին ուղղակի խնդրում եմ` չտրվել որևէ ճնշման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան