«Հեշտացրել են կապիկուլյանտի գործը, ընդամենը ծրարների տեղերը կփոխեն և վերջ». քաղաքացիները՝ քվեարկության նոր կարգի մասին
Հունիսի 20-ի ընտրությունները կանցկացվեն արդեն առանց ռեյտինգային ցուցակների։ Քվեարկության նոր կարգ կգործի. ընտրատեղամասում քաղաքացին գրչի կարիք չի ունենա, կընտրի իր համար նախընտրելի կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը։
Ըստ նոր կարգի՝ քաղաքացին, այցելելով քվեարկության խցիկ, քվեաթերթիկներից կընտրի այն քվեաթերթիկը, ում օգտին ինքը ցանկանում է քվեարկել, որևէ նշում, գրառում այդ քվեաթերթիկի վրա չի կատարվելու, և այդ տեսքով քվեաթերթիկը դրվելու է ծրարի մեջ։ Մնացած ավելորդ քվեաթերթիկները գցվելու են առանձնացված արկղ, որովհետև յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի համար կտպագրվի առանձին քվեաթերթիկ։
Այս հանգամանքը սոցցանցերում բավականին լայն արձագանք է ստացել։
«Անգամ անվավեր սարքելու հնարավորությունն են չեզոքացնում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Ավագյանը։
Նրա գրառումը մեկնաբանելով՝ թուրքագետ Կարեն Հովհաննիսյանն էլ նշել է. «Պողոսների վրա վստահ չեն, որ ճիշտ նշում կանեն»։
Իսկ ահա քաղաքացիներից մեկն էլ առաջարկել է քվեաթերթիկը անվավեր դարձնելու իր տարբերակը. «Կարելի է մեկի տեղը երկուսը դնել ծրարի մեջ, կամ էլ՝ երկու կես անել ու դնել»։
Նշենք, որ բոլոր այն քվաթերիթիկները, որոնք կունենան նշումներ կամ գրառումներ, անվավեր կճանաչվեն։
Բացի այդ, քաղաքացիներից ոմանք գրում են, որ նոր կարգով ընտրություններին չեն մասնակցի։
«Ես հաստատ էս ձևով չեմ գնա ընտրության...։
Էլ ի՞նչ ապուշություն կա, ի՞նչ եք ծխում, չգիտեմ, բայց ձեզ լավ դոբռի թռցնումա, դա փաստ է»։
Շատերն էլ կարծում են, որ այս ձևով ուղղակի փորձ է արվում քաղաքացիներին շփոթեցնելու։
«Հա բայց խի՞ եք շփոթացնում մարդկանց, մարդիկ սովոր են նշում անելու, եթե նշում անեն անվավեր կճանաչեք, տենց ո՞նց կլինի...։
Իսկ եթե նշում չկա ուրեմն «տարբերություն» չկա մյուս թերթիկների հետ։
Էդ դեպքում ինչպե՞ս տարբերել իսկապես քվեարկած թերթիկ է, թե՞ նման մաքուր տպարանից բերված ԱՅԼ ԼՑՈՆԱԾ ԹԵՐԹԻԿ»,- գրում են նրանք։
Ըստ քաղաքացիներին, քվեաթերթիկի վրա նշում չանելու արդյունքում շատ ավելի հեշտ են դառնալու ընտրակեղծիքներն ու լցոնումները.
«Իսկ ի՞նչ են լինելու մնացած թերթիկները...։
Շատ մշուշոտ է...։ Դե ինչ ասենք, կեղծիքների մեծ շարան է սպասվում մեզ։
Էս հանճարեղ նկարիչին հատուկ պահեցին, որ էլի իր կեղտոտ գործն անի...։
Հեշտացրել են կապիկուլյանտի գործը, ընդամենը ծրարների տեղերը կփոխեն և վերջ՝ Հայաստանը կործանվեց։
... Պարզ է, ինչքան կարող է թող իշխանությունը լցնիչ, այ քեզ բան․․.»։
Հարակից հրապարակումներ`
- Լիա Իվանյան. Ինչպես պահպանել հոգեկան հավասարկշռությունը նախընտրական շրջանում
- ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը՝ հունիսի 7-ից մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները