Ադրբեջանը հայտարարել է մայիսի 16-ին մեկնարկող լայնամասշտաբ զորավարժությունների մասին՝ 15 000 անձնակազմի մասնակցությամբ
Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 16-ից 20-ը զորավարժություններ կանցկացնեն, որին, պաշտպանության նախարարի ղեկավարությամբ, կմասնակցեն մինչև 15 հազար զինծառայողներ, մինչև 300 միավոր տանկեր և այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի մինչև 400 հրթիռային և հրետանային կայանքներ, բազմաթիվ արձակման հրթիռային համակարգեր, ականանետներ և հակատանկային զենք, մինչև 50 միավոր ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին գրում է Interfax.az-ը՝ հղում անելով երկրի ՊՆ-ի հաղորդագրությանը:
Նշվում է, որ զորավարժությունները կկենտրոնանան հրամանատարության և վերահսկողության, զորքերի մարտական պատրաստության և վերախմբավորման վրա, ներառյալ՝ բարելավելով մարտական համակարգումը և փոխազդեցությունը համակցված զինված կազմավորումների, հրթիռային և հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ջոկատների միջև:
Ասվում է, որ զորավարժությունների ընթացքում զորքերը միաժամանակ կատարելու են անօրինական զինված խմբավորումների սադրանքները կանխելու և ահաբեկիչներին վնասազերծելու հակահարվածային գործողություններ:
Հարակից հրապարակումներ`
- Ղարամյան. Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը
- Վարուժան Գեղամյան. Սյունիքով թշնամին ցանկանում է ստանալ 3 թյուրքական միջանցք
- Գորիսի փոխքաղաքապետ. Ժողովուրդ, լսեք սյունեցիների ահազանգը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին