Freedom House-ն Ադրբեջանին․ Համագործակցել ՄԻԵԴ-ի հետ՝ հետաքննելու հայ գերիների նկատմամբ խոշտանգումների զեկույցները
Freedom House-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ՝ Ադրբեջանին կոչ անելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին թույլ տալ հետաքննել կալանավորված անձանց խոշտանգումների մասին հաղորդումները։
Ադրբեջանական կալանքի տակ գտնվող շուրջ 200 հայերի ճակատագիրը մնում է անհայտ` խոշտանգումների և նվաստացման մասին լուրերի ֆոնին, մինչևդեռ նրանց վերադարձը որոշվել էր ամիսներ առաջ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կողմերի միջև կնքված զինադադարով, գրում է Freedom House-ը։
Ի պատասխան վերջին ռազմական զինված բախումներից հետո Ադրբեջանի կողմից ձերբակալված հայ ռազմագերիների և քաղաքացիական գերիների խոշտանգման մասին հաղորդագրություններին՝ Freedom House-ը տարածել է հայտարարություն։
«Մենք խորապես մտահոգված ենք վերջին զինված բախումից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված և կալանավորված հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և բռնության, այդ թվում` խոշտանգումների մասին հաղորդագրություններով։
Մենք Ադրբեջանի իշխանություններին հորդորում ենք լիովին համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ` հետաքննելու հայ կալանավորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերող զեկույցների վավերությունը` անկախ նրանց կարգավիճակից, և ապահովելու, որ դեռ անազատության մեջ գտնվողները ունենան բոլոր պաշտպանությունները, որոնք պահանջվում են մարդու իրավունքների և հումանիտար միջազգային օրենքներով՝ ներառյալ ազատությունը խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից, ինչպես նաև տրամադրվի նրանց հայրենադարձության վերաբերյալ մանրամասները:
Որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամ պետություն՝ Ադրբեջանը պարտավոր է լիովին համագործակցել ՄԻԵԴ-ի հետ և տրամադրել պահանջվող բոլոր տեղեկությունները՝ այդ լուրջ հարցերի թափանցիկ հետաքննությունը հեշտացնելու համար»,- ասել է Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան