Անդալուսիայի խորհրդարանում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես
Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ՝ Անդալուսիայի խորհրդարանում նախօրեին բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես։
Իսպանիայում ՀՀ դեսպանության փոխանցմամբ, ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի է ունեցել դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի և Անդալուսիայի խորհրդարանի նախագահ Մարտա Բոսկետ Ասնարի մասնակցությամբ։
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Անդալուսիայի խորհրդարանի առաջին փոխնախագահ Մարիա Էսպերանսա Օնյա Սևիյան, տարբեր քաղաքական խմբակցություններ ներկայացնող մի շարք պատգամավորներ, լրագրողներ, Մալագայում ՀՀ պատվավոր հյուպատոս Ալբերտո Բենիտո Գարսիան և հայ համայնքի ներկայացուցիչները։
Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը Անդալուսիայի խորհրդարանում ներկայացված է լինելու երկու շաբաթ։
Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ՝ Անդալուսիայի խորհրդարանում այսօրվանից բացվել է Հայոց ցեղասպանությանը...
Posted by Embajada de Armenia en España-Իսպանիայում Հայաստանի դեսպանություն on Tuesday, May 11, 2021
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում