Pastinfo. Հակառակորդը գիշերն առաջացել է Իշխանասարի ուղղությամբ. այժմ բանակցություններ են ընթանում
Հակառակորդը գիշերն առաջացել է Սյունիքի մարզի Իշխանասարի ուղղությամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Վերջինս հերքել է այն տեղեկատվությունը, որ այս պահին Իշխանասարի ուղղությամբ մարտեր են ընթանում։
«Սուտ է այդ ինֆորմացիան։ Նման բան չկա։ Այս պահի դրությամբ ամեն ինչ խաղաղ է, ուղղակի նրանք շատ են առաջ եկել։
Բանակցություններ են գնում, մարտեր չեն ընթանում։ Մենք այնտեղ զինվոր չենք ունեցել, որ մարտեր լինեն։ Տարածքն ազատ է եղել, ում հետ պետք է մարտ վարեին»,- ասել է Մենուա Հովսեփյանը՝ ընդգծելով, որ հակառակորդը GPS-ով գծված սահմանից էլ առաջ են եկել։
Գորիսի փոխքաղաքապետը նշեց, որ իր տեղեկություններով բանակցությունները վարում է առաջին բանակային կորպուսը. «Կարծում ենք, որ հետ կգնան»,- հավելել է Մենուա Հովսեփյանը։
Նշենք, որ Սյունիքում մարտերի վերաբերյալ տարածված տեղեկությունների մասին Panorama.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՊՆ-ից, Սիսիանի քաղաքապետից։ ՊՆ տեղեկատվության հասարակայնության վարչության պետ Գևորգ Ալթունյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը հեռախոսազանգերին չեն պատասխանում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան