Փաշինյանն ուրիշ կառավարությունների ձեռքբերումները որպես իրենը ներկայացնելու մեծ մասնագետ է. Արեն Ափիկյան
«Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավը սկսել է շատ վաղուց: Օգտվելով իր վարչապետի կարգավիճակից և պետական վարչական ռեսուրսներից, ինչքան ժամանակ այցելելով տարբեր մարզեր և բնակավայրեր՝ իրականում ակտիվ քարոզարշավ է իրականացնում»,- ասուլիսում ասաց բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանը:
Նա ցավով նշեց, որ այդ հնարավորությունը ունի միայն Փաշինյանը և միշտ կարող է քողարկել նրանով, որ ինքը որպես վարչապետ գնում է մարզեր ծանոթանալու իրավիճակին, շփվելու մարդկանց հետ:
«Սակայն դա մաքուր քարոզարշավ է, որովհետև բոլոր հայտարարությունները, որոնք անում է հանդիպումների ժանանակ, մաքուր նախընտրական քարոզչություն է»,- նշեց Ա. Ափիկյանը:
Նրա խոսքով, Փաշինյանը մեծ մասնագետ է մանիպուլյացնելու և ներկայացնելու ուրիշ մարդկանց, կառավարությունների ձեռքբերումները որպես իրենը և ընդհակառակը՝ բոլոր խնդիրները բարդելու հին կառավարությունների վրա:
Բիզնես խորհրդատուն խոսելով Փաշինյանի էլեկտորատի մասին, որը մինչև հիմա հավատում է նրան, նշեց, որ որպես կանոն մարդիկ չեն խորանում, ուղղակի այդ հայտարարություններն ընդունում են իրականություն և հավատում՝ ամեն ինչ երկրում լավ է:
«Այդպիսի մարդիկ շատ են, ցավոք, նրանց կրթական մակարդակը ցածր է, որպեսզի կարողանա վերլուծել և հասկանալ ճիշտը, ճիշտը ստից տարբերել, ինչից օգտվում է Փաշինյանը: Այս նախընտրական փուլում մենք կտեսնենք՝ ոնց է շատ ակտիվ իր տեխնոլոգիան կիրառում մարդկանց վրա»,- ասաց Ա. Ափիկյանը:
Նա նշեց, որ ադեկվատ մարդիկ վաղուց հիասթափվել են Փաշինյանից:
«Նորմալ մտածող մարդը չի կարող գնալ ու նորից ընտրել նրան: Ով գնաց և հիմա ընտրեց Նիկոլին, ստորագրում է, որ ինքն է սպանել այդ 5000 տղուն, ինքն է բերել բոլոր աղետները»,- ասաց Ափիկյանը:
Նրա խոսքով, շատ են նաև այնպիսի մարդիկ, որոնց համար միաժամանակ անընդունելի է նախկիններից ինչ-որ մեկին ձայն տալը, պետք է իրենց հետ աշխատել, բացատրել:
Ասուլիսը վարողի այն դիտարկմանը, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ասել է՝ «եթե մեզ ձայն չեք տալու, տվեք «Հայաստան» դաշինքին», ճի՞շտ ճանապարհ է որդեգրված, բիզնես խորհրդատուն ասաց. «Պարոն Վանեցյանը ճիշտ հայտարարություն է արել, համարում եմ, որ «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը մի բևեռում են գտնվում, մարդկանց մոտ հստակ գիտակցում լինի, որ խոսքն ընդամենն անձերի նախընտրության մասին է:
Այս ընտրությունները լինելու են երկբևեռ, երրորդ ուժին տված ձայնը փոշիանալու է կամ գնալու է այս կամ այն ճամբարին»:
Նա կարծում է, որ դեռևս հնարավորություն ունենք այս ընտրություններով պահպանել մեր պետականությունը:
Միաժանանակ նշեց, որ երկրի առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ, մյուս իշխանությունը պետք է առաջին հերթին հասարակական հանդուրժողականություն ապահովի, զուգահեռ կրթի մարդկանց, քանի որ երկրի բոլոր խնդիրները գալիս են մարդկանց ցածր կրթական մակարդակից:
«Ես կարծում եմ, որ հաջորդ կառավարության առաջնահերթություններից մեկը պետք է լինի կրթական և մշակութային ոլորտների բարեփոխումները»,- ասաց Ա. Ափիկյանը:
Նա հույս ունի, որ հենց Ռոբերտ Քոչարյանը կգա իշխանության, քանի որ նա ապացուցել է՝ իր խոսքի տեր մարդն է, եթե մի բան ասում է, անում է որպես կանոն:
«Կարծում եմ՝ այն ծրագիրը, որ ունի Ռոբերտ Քոչարյանը՝ այն է Հայաստանը դարձնել մեծ շինհրապարակ, փոխաբերական իմաստով՝ վերակառուցել տնտեսությունը, տալ զարգացում, աշխատանքով կապահովել բնակչության մեծամասնությանը»,- ասաց Ա. Ափիկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանության օրոք գրանցվել է երբևէ եղած ամենացածր բնական հավելաճը
- Արթուր Վանեցյան. Մեր երկրի ապագան արդեն դարձել է պատվի հարց
- Ռոբերտ Քոչարյան. Ով չի պայքարի այս իշխանության դեմ, կցուցաբերի դասալքություն
- Ռոբերտ Քոչարյան. Այսօր այս հարթակից հետհաշվարկ ենք սկսում Շուշին հանձնած իշխանությանն իշխանության մնալու առումով
- Ռոբերտ Քոչարյան. Այս իշխանության օրոք աճել են միայն աղքատությունը և գերեզմաների թիվը
- Արթուր Վանեցյանը համոզված է՝ ճիշտ աշխատանքի միջոցով հնարավոր է Շուշին, Հադրութը վերադարձնել
- Կարեն Քոչարյան. Երկրում կրիմինալ վակխանալիան շարունակվում է
- Բոլորով պետք է գործենք «մենք պետություն չենք, բայց պետությունը մենք ենք» բանաձևով. Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Մենք ՀՀ քաղաքացուն հարց կտանք՝ այս աղմուկ-աղաղակից չե՞ս հոգնել, այս համատարած ստից չե՞ս զզվել
- Սևանա լճի մակարդակն ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում