Բրազիլիայում հղիների պատվաստումները «AstraZeneca»-ով դադարեցվել են
Բրազիլիայում հղիների պատվաստումները «AstraZeneca»-ով դադարեցվել են՝ պատվաստված հղի կնոջ մահվան պատճառով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Նշվում է, որ հղի կնոջ մահվան պատճառը, ենթադրաբար, պատվաստանյութն է եղել։
«Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ պատվաստանյութի կիրառման կողմնակի ազդեցության ծանր դեպք է գրանցվել՝ գլխուղեղի կաթված, ինչը կնոջ և պտղի մահվան պատճառ է դարձել: Գործակալությունը հղիների շրջանում ծանր այլ դեպքի մասին տեղեկատվություն չի ստացել»,- հայտնել են Բրազիլիայի Սանիտարական վերահսկողության ազգային գործակալությունից։
Ավելի վաղ գործակալությունն առաջարկել էր դադարեցնել պատվաստանյութի կիրառումը հղիների շրջանում, իսկ նրանց, ովքեր արդեն իսկ ընդունել էին պատվաստանյութը, խորհուրդ էր տրվել բժշկական հետազոտություն անցնել:
Բրազիլիայի նահանգների մեծ մասի իշխանությունները որոշել են հետևել գործակալության խորհորդին և դադարեցրել են «AStraZeneca»-ով հղիների պատվաստման գործընթացը:
Հարակից հրապարակումներ`
- Նորվեգացի մասնագետները հորդորել են հրաժարվել AstraZeneca և J&J պատվաստանյութերից
- Կանադայում «AstraZeneca»-ով պատվաստումից հետո առաջին մահն է գրանցվել
- Իսպանիայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո զինծառայող է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան