Հայաթուն կարող է փոխարինել Բլատտերին
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Յոզեֆ Բլատտերի տեղը կարող է ժամանակավորապես զբաղեցնել Իսա Հայաթուն: Նա կազմակերպության փոխնախագահն է, ինչպես նաև Աֆրիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:
«L’Equipe»-ի տեղեկություններով՝ օրերս Բլատտերը կզրկվի աշխատանքը շարունակելու հնարավորությունից: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել:
Կազմակերպության նոր ղեկավարի ընտրությունները պլանավորված են հաջորդ տարվա փետրվարին: Այսպիսով՝ Հայաթուն գրեթե կես տարի կարող է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնակատար լինել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում