Բենիկ Գալստյան. 12 օր է, ինչ նյութերը Տիգրան Մեծի 23/1 շենքից չեն կարողանում տեղափոխել 3500 մետր հեռու գտնվող Գարեգին Նժդեհի 23 շենք
Դաշնակցական գործիչ Արծվիկ Մինասյանի քրոջ որդու՝ Հայկ Հեքիմյանի փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է.
«Ապրիլի 30-ին՝ ժամը 14:50-ին վերաքննիչ բողոք եմ ներկայացրել Հայկ Հեքիմյանի կալանավորման որոշման դեմ:
Բողոքի պատճենը նույն օրը և նույն ժամին ներկայացվել է գործը քննած ստորադաս դատարան:
Մինչ այս պահը հիշյալ դատական գործի նյութերը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան չեն ստացվել, ինչի հետևանքով իմ վերաքննիչ բողոքը մինչ այժմ նույնիսկ չի մակագրվել որևէ դատավորի, իսկ Հայկ Հեքիմյանը շարունակում է գտնվել անազատության մեջ իր ապօրինությամբ ցինիզմի հասնող մի մեղադրանքով:
Ստացվում է, որ արդեն 12 օր է, ինչ համապատասխան նյութերը Երևան քաղաքի Տիգրան Մեծի 23/1 շենքից չեն կարողանում տեղափոխել 3500 մետր հեռավորության վրա գտնվող Գարեգին Նժդեհի 23 շենք:
Հիշեցնեմ, որ Հայկ Հեքիմյանը դաշնակցական է, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի ազգականն է:
Հիշեցնեմ նաև, որ դաշնակցականները մեղմ ասած չեն սիրում նոլիկին, ինչի արդյունքում իրավապահ մարմինները մեղմ ասած չեն սիրում դաշնակցականներին:
Պետք է փաստել նաև, որ դաշնակցականները մեղմ ասած «թքած ունեն» այդ սիրո պակասի վրա և ինչպես «ողջունել», այնպես էլ շարունակելու են «ողջունել» նոլիկականներին ու նրանց սպասարկող անձնակազմին»։
2021թ. ապրիլի 30-ին՝ ժամը 14:50-ին վերաքննիչ բողոք եմ ներկայացրել Հայկ Հեքիմյանի կալանավորման որոշման դեմ: Բողոքի...
Опубликовано Benik Galstyan Среда, 12 мая 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Կազմակերպված ձևով շարունակվում է քաղաքական հետապնդումը. Արծվիկ Մինասյան
- Ակցիայի հայտարարությունից հետո դաշնակցական գործիչներին հրավիրել են քննչական վարչություն
- Արծվիկ Մինասյան. Հայաստանն ունեցավ ևս մեկ քաղբանտարկյալ
- Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն կալանավորեցին
- Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն կալանավորման միջնորդություն է ներկայացվել