Իրանի հյուսիս-արևմուտքում ոչնչացվել է Թուրքիայից ներխուժած ահաբեկչական խմբավորում
Երեքշաբթի օրը, հաղորդագրություն տարածելով, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմացամաքային ուժերը հայտարարել են, որ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևմտյան Ատրպատական նահանգի Սալմաս սահմանային քաղաքում ոչնչացվել է Թուրքիայից ներխուժած յոթ հոգանոց ահաբեկչական մի խմբավորում: Այս մասին գրում է Pars Today-ը։
ԻՀՊԿ-ի հաղորդագրության մեջ ասված է, որ իրենց հաջողվել է ամբողջությամբ ոչնչացնել այդ ահաբեկչական խմբավորումը և սպանել բոլոր ահաբեկիչներին:
«Երեքշաբթի կեսօրին տեղի ունեցած այդ բախման ժամանակ, նահատակվել են Սալմաս քաղաքի երկու աշխարհազորային ուժեր»,-ասված է ԻՀՊԿ-ի հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա