Կազանի դատարանը երկու ամսով ձերբակալեց դպրոցում հրաձգության մեջ մեղադրվողին
Կազանի դատարանը երկու ամսով ձերբակալել է թիվ 175 դպրոցի վրա հարձակման մեջ մեղադրվող Իլնազ Գալյավիևին, դատարանի դահլիճից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
«Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով ՝ մինչ 2021 թվականի հուլիսի 11-ը»,-հայտարարեց դատավորը:
Գալյավիևը լիովին ընդունել է հանցագործության մեջ իր մեղավորությունը:
«Նրան մեղադրանք է առաջադրվել, նա լիովին ընդունել է իր մեղքը»,- ասել է դատախազը:
Հիշեցնենք, որ երեկ Կազանի դպրոցում տեղի որ ունեցել հրաձգություն, որի հետևանքով զոհվել է շուրջ 9 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- 18 երեխա գտնվում է Կազանի մանկական հիվանդանոցում, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
- ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կազանում տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ
- Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Տատյանա Մոսկալկովային՝ Կազանում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապված
- Կազանի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով սպանվել է մեկ ուսուցիչ և ութ աշակերտ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները