Այս պահին թշնամին գրավել է Սև լիճը, որից Գորիս քաղաքը ջուր է ստանում. Հրանտ Բագրատյան
«Այսօր Սյունիքում կատարվողին անդրադառնալու համար պետք է վերադառնանք նոյեմբերի 9-ին. երբ այս անասունը ստորագրում էր նման փաստաթուղթ, պետք է այնքան գիտելիք ունենար, որ այսօրվա առաջին կետը դարձներ երկրորդ, իսկ զրոյական կետով որոշեին, որ կանգնեցնում են պատերազմը, և կողմերը մնում են այնտեղ, որտեղ կանգնած են»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նրա խոսքով, հետո, երբ Նիկոլ Փաշինյանին ասվում էր, թե հայկական զորքերը 40 կմ առաջ էին, ինչո՞ւ են հետ բերվում, ինքը պատասխանում էր՝ բանավոր պայմանավորվածություն է եղել։
«Անասո՛ւն, բանավոր չեն պայմանավորվում, նախօրոք գրեիր, թե որ գծի վրա են կանգնում։ Հիմա ադրբեջանցին գալիս, ասում է՝ ես GPS ունեմ, ու տաշելով տանում է տասնյակ քառակուսի կիլոմետրեր։ Դու սկզբում պիտի գրավոր նշեիր, թե որտեղ ես կանգնում, ու այդ թղթով Ադրբեջանը կճանաչեր Հայաստանի սահմանը։ Իսկ ինքը դա չարեց, քանի որ տգետ, անասուն, դավաճան է։ Նույնն էլ Արմեն Սարգսյանն է, որ նոյեմբերի 10-ին հայտարարեց, թե մամուլից է իմացել այդ փաստաթղթի մասին։ Բայց ախր ՀՀ սահմանների համար նա է պատասխանատու, կարող էր ասել՝ պարոն վարչապետ, ես Արցախից գործ չունեմ, բայց էս խի՞ ես ստորագրել՝ առանց ճշտելու ՀՀ սահմանները։ Հիմա ՀՀ սահմանները ճշտված չեն, իսկ եթե մի բան ճշտված չի, հայտնի չէ՝ դա կա՞, թե՞՝ չէ»,- նշեց նա։
Ըստ Հրանտ Բագրատյանի, այս պահին թշնամին գրավել է Սև լիճը, որից Գորիս քաղաքը ջուր է ստանում, և այն, որ հիմա Գորիսում ջուր կա, Ադրբեջանցիների ողորմածության արդյունք է։ Այնուամենայնիվ, նա նշեց, որ թշնամին ամեն պահի կարող է փակել ջրի այդ աղբյուրը։
«Դու որ թուղթ ես ստորագրում, բա չե՞ս ասում՝ լավ, եկեք որոշենք՝ որն է մեր սահմանը։ Ենոքավանից եկած մի հատ գեղցի գնում նստում ու 5 րոպեում մի հատ թուղթ է ստորագրում։ Արդյունքը սա է։ Ու մի վախկոտ հանրապետության նախագահ կա, ձայն չի հանում։ Այսօր ինքը պետք է Սև լճում լիներ։ Կամ ո՞նց եղավ, որ թշնամին 3 կմ առաջ եկավ, բա ո՞ւր էր հայկական խրամատը։ Էդ Նիկոլի կոնցեպցիան է, որ հայ-ադրբեջանական գծում խրամատ չլինի, որ Իլհամը կարողանա հարցնել՝ ո՞ւր է քո սահմանը։ Մենք չունենք հայ-ադրբեջանական սահման։ Ինչքան գան, այդքանն իրենցն է»,- կարծիք հայտնեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան