Իմ Շուշիում մեկնարկեց մուղամի փառատոնը․ Մետաքսե Հակոբյան
Իմ Շուշիում մեկնարկեց մուղամի փառատոնը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Ու՞ր ես Աննա Հակոբյան, քույրդ ամուսնուդ եղբոր հետ Ջդրդուզում թեյ է խմում ու մուղամ է լսում: Ասեցիր ու արեցիր: Պատերազմի առաջին օրերին եկել, աչքերդ վերուվար անելով, շուրթերդ փքած, մեզ պատմում էիր, որ մեր իրական թշնամին ռուսն է: Անամո՜թ, դաժան կին,մեր թշնամին դու, քո ամուսինն ու Արցախում ձեր կամակատարն է: Դուք պիտի չքվեք, անհետանաք ու այդժամ Հայաստանն ու Արցախն ապագա կունենան, իսկ այդ ապագայում ձեր սերունդների հետքն էլ չի լինելու:
ՏՂԱՆԵ՜Ր ՀԱՅը պիտի դեռ արժանանա աչքերը հառել երկինք և ներողություն աղերսել...»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևները Շուշիում կրկին թեյ են խմում, մուղամի լսելու խոստում տալիս
- Շուշիում «Հայրենիք» զորախմբին հատուկ ծուղակ են ուղարկել. Արտակ Ավետիսյան