«Անվտանգություն՝ անվտանգության դիմաց» ձևաչափը Մերձավոր Արևելքում արդեն իրականություն է․ Պույա Հոսեյնի
«Անվտանգություն՝ անվտանգության դիմաց» ձևաչափը Մերձավոր Արևելքում արդեն իրականություն է: Այս մասին գրում է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին։
«Պաղեստինցիները Իսրայելի դեմ էլ քարերով չեն կռվում, տարիների անհավասար պատերազմի պատկերը Պաղեստինում՝ պաղեստինցիների և իսրայելցիների միջև, կտրուկ փոխվել է: Տարիներ շարունակ Իսրայելի ամենաուժեղ բանակը ամենավերջին զինամթերքներով ճնշում էր համարյա անզեն պաղեստինցիներին: Պաղեստինցիների տները, քաղաքները ռմբակոծվում էին Իսրայելի կողմից: Կին, երեխա, ծեր, ընտանիք. ոչ մի բան հաշվի չէին առնում: Արցախի դեմ սանձազերծված վերջին պատերազմի ընթացքում Իսրայելի զենքով և զինվորական մասնագետներով զինված ադրբեջանական բանակը նույն ձևով ռմբակոծում էին Արցախի քաղաքները, գյուղերը, խաղաղ բնակչությանը: Իսրայելի ռեժիմը պատերազմի ամբողջ ընթացքում և դրանից հետո ևս շարունակում էր զինել ադրբեջանական բանակին:
Ահա հիմա իսրայելական քաղաքները պաղեստինցիների հարյուրավոր հրթիռների տակ են: Այսօր արդեն ռմբակոծման թիրախ է դարձել նաև Թել-Ավիվը:
Սրանից պետք է հետևություն անեն նաև այլ «պետությունները», որ հարևանի անվտանգությունը խարխլում են, հարևան ժողովրդի վրա մատ են թափ տալիս, իրենց վերջին զենքերի վրա վստահ են և հպարտ են:
Մերձավոր Արևելքում խաղի կանոնները փոխվել են: Ոչ Սաուդյան Արաբիա-ԱՄՆ դաշինքը, ոչ նրանց դաշնակիցները ամենավերջին զենքով անգամ չեն կարող Եմենի ժողովրդին ինչ-որ բան պարտադրել, ոչ էլ Իսրայելը կարող է կոտրել պաղեստինցիների և լիբանանցիների դիմադրությունը: Մերձավոր Արևելքում խաղի կանոնները «Անվտանգություն՝ անվտանգության դիմաց» ձևաչափով են դասավորվել:
Իրանը Մերձավոր Արևելքում խաղի այս կանոնների կրող և առաջնորդող ուժն է: Երբ որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրաքում գտնվող ամերիկական Ալ-Ասադ ռազմաբազան ռմբակոծվեց Իրանի կողմից, և Թրամփ-Նաթանյահու դավադիր սադրանքին՝ Իրանի դեմ պատերազմ սկսելուն ի պատասխան՝ Իրանը հայտարարեց, որ եթե Իրանին որևէհարված հասցվի, ապա Հայֆա և Թել-Ավիվ քաղաքները ու տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկական ռազմաբազաները հողին կհավասարվեն, ապա դա մեկնարկ էր տարածաշրջանում խաղի նոր կանոնների:
«Անվտանգություն՝ անվտանգության դիմաց» ձևաչափը Մերձավոր Արևելքում արդեն իրականություն է: Եթե պանթյուրքիզմի նկրտումներով առաջնորդվող և ցեղասպան քաղաքականություն ունեցող պետությունները այս իրականությունից դասեր չքաղեն, ապա մի օր էլ «Անվտանգություն՝ անվտանգության դիմաց» ձևաչափը և նոր խաղի կանոնները իրականություն կդառնան նաև Հարավային Կովկասում:
Տեղադրված տեսանյութերում Թել-Ավիվի բնակիչների կյանքի մի քանի վայրկյաններն են»։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայել-Պաղեստին․ Երկու կողմերի միջև երկարատև և չկարգավորված հակամարտությունը կրկին մոլեգնում է
- Հայաստանը շուտով կդառնա Պարսից ծոցն ու Սև ծովը միմյանց կապող օղակ․Պույա Հոսեյնի
- Իրանի դեմ կապույտ պատերազմը, Թուրքիայի դերակատարությունը և Իրանի գործողությունները դրա դեմ․ Պույա Հոսեյնի
- Հնդկաստանը նախընտրում է Հայաստանի միջոցով «Հյուսիս-Հարավ» միջանցքի ուղղությունը դեպի Եվրասիա և Եվրոպա․Պույա Հոսեյնի