Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում
2021թ. բռնցքամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ՝ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ը: Այս մասին հայտնում է բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA), փոխանցում է ՀԱՕԿ-ը։
Համավարակի պայմաններում այնպես կանենք, որ մրցաշարն ընթանա ցանկալի հունով: Հուսանք, որ COVID-19– ի դեմ պայքարը հաջողությամբ կպսակվի և AIBA– ի սկսած բարեփոխումների առաջընթացը տեսանելի կլինի աշխարհի առաջնությունում , - ասել է կազմակերպության նախագահ Ումար Կրեմլլովը:
Ի դեպ, Բելգրադը երկրորդ անգամ է դառնում բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցավայր: Մինչ այս, նախկին Հարավսլավիայի մայրաքաղաքում է անցկացվել համանուն երկրորդ մրցաշարը` 1978թ: Իսկ առաջինը տեղի է ունեցել Կուբայի մայրաքաղաք Հավանայում՝ 1974թ. :
Կուբան առաջինն է նաև նվաճած մեդալների քանակով ՝ 138 / 77 ոսկե, 35 արծաթե, 26 բրոնզե /: Երկրորդը ՌԴ -ն է ՝ 69 / 26 + 21 + 22 / երրորդը ՝ ԱՄՆ -ն է ՝ 46, / 16 + 11 + 19 /, չորրորդը ՝ նախկին ԽՍՀՄ -ն է՝ 43 / 15 + 11 + 17 /:
Հայաստանն ունի աշխարհի երկուական չեմպիոն, փոխչեմպիոն և յոթ բրոնզե մեդալակիր:
Իսրայել Հակոբկոխյանը 1989թ. ԽՍՀՄ հավաքականի կազմում է դարձել հայաստանցի առաջին չեմպիոնը, իսկ Նշան Մունչյանը ՝ բրոնզե մեդալակիրը:
Անկախ Հայաստանից մեր միակ չեմպիոնը Նշան Մունչյանն է ՝ 1993թ.:
Իսրայել Հակոբկոխյանը և Անդրանիկ Հակոբյանը դարձել են աշխարհի փոխչեմպիոններ: Բրոնզե մեդալակիր են նաև Դավիթ Թորոսյանը, Մանվել Ավետիսյանը, Արշակ Ավարտակյանը, Արթուր Միքայելյանը, Արտակ Մալումյանը և Հովհաննես Բաչկովը:
Չենք կասկածում, որ աշխարհի չեմպիոնի պատվին կարժանանար նաև օլիմպիական խաղերի մեր միակ ոսկե դափնեկիր, համաշխարհային բռնցքամարտի հեղափոխական, մեծն Վլադիմիր Ենգիբարյանը: Բայց նրա ժամանակներում աշխարհի առաջնություններ չեն անցկացվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները