ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտնել է՝ ԱԺ առաջիկա ընտրություններին որ ուժերին կսատարեն
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն տարածել է հայտարարություն.
«Մեր դիրքորոշումները հրապարակային արտահայտելիս արդեն հայտնել ենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը, որպես պետության առջև առկա մարտահրավերների դիմագրավման երաշխավոր, պիտի ղեկավարի ԱԱԾ համակարգում մասնագիտական մկրտություն ստացած, տարիների ծառայությունում թրծված, համակարգի բոլոր նրբություններին տիրապետող սպա։
Մինչև 2008 թվականի մայիսի 22-ին ընդունված՝ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգավորումներով՝ պետական լիազոր մարմնի ղեկավար կարող էր նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումը զբաղեցրել էր ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ վերջին երեք տարին զբաղեցրել էր գլխավոր խմբի պաշտոն և ուներ գնդապետից ոչ ցածր կոչում:
Նույնպիսի կարգավորումներ էին գործում Ծառայության ղեկավարի տեղակալ նշանակվելու համար սահմանված պահանջների մասով։
2008 թվականին ընդունված օրենքի փոփոխություննորով սահմանվեց նաև, որ Պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների և արդարադատության նախարարության պետական ծառայողներ, դատախազներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները։
Վերջին կարգավորումը, սակայն, իր գործնական կիրառությունը գտավ միայն 2016 թվականին։ Մինչ այդ Ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարում էին երկարատև տարիներ համակարգում ծառայած սպաներ։
Ելնելով երկրում ստեղծված դրությունից՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է վերականգնել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում եղած կարգավորումները՝ 2008 թվականի մայիսի 22-ի դրությանը համապատասխան, քանի որ ԱԱԾ աշխատանքների առավել արդյունավետ համակարգման ու ղեկավարման համար անհրաժեշտ է կառույցի ղեկին ունենալ տարիների փորձառություն և նեղ մասնագիտական առատ գիտելիքներ ունեցող սպաների։
Օրենքի այս փոփոխությունները Ազգային անվտանգության ծառայությանը զերծ կպահեն նաև քաղաքական նպատակահարմարություններից բխող նշանակումներից, որպիսի նախադեպերի առկայության մասին անթաքույց հայտարարել են նաև գործող իշխանությունները։
Հայտնում ենք, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում մեր կողմից հնարավոր սատարում կարող են ունենալ բացառապես այն քաղաքական ուժերը, որոնց մոտեցումները կհամընկնեն նաև այս խնդրի շուրջ հայտնած մեր դիրքորոշումներին»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ. Ռազբորկաների եղանակով հարցեր լուծելը կայուն ավանդույթ ուժ է ձեռք բերում «թավշյա» Հայաստանում
- Այսօր անհնար է Ադրբեջանի հետ սահմանագծման, սահմանազատման աշխատանքներ կատարել.ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար
- Փորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը. Վանեցյան
- Քաղաքական պոպուլիզմն ավերիչ կարող է լինել ընտրություններին նախապատրաստվող ՀՀ-ի համար. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ
- ԱԱԾ պահեստազորի սպաներ. Անպատասխան մնացած հարցերից կուզենայինք հատկապես առանձնացնել հետևյալները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին