Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին
«Մենք հաղորդագրություն էինք ստացել, որ Սիսիանի մի քանի բնակիչներ թունավորման սիմպտոմներով դիմել են հոսպիտալացման։ Մեր արագ արձագանքման խումբը մեկնել է այնտեղ, վերցրել է նմուշներ ջրի բոլոր կետերից և հիմա իրականացնում է փորձաքննություն, որը շուտով կավարտվի»,- այսօր ԱԽ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով Սիսիանում գրեթե 300 մարդկանց թունավորմանը։
Նա նշեց, որ ընդհանրապես, թունավորման բոլոր դեպքերը արձանագրվում են, ապա տրամադրվում է ամբողջական տեղեկատվություն։
Հարցին՝ կասկած կա՞, որ թունավորման դեպքերը կարող են կապված լինել Սև լճի ջրի հետ, առողջապահության նախարարի պաշտոնակատարը պատասխանեց՝ ասելով, որ այս պահին որևէ հուշում չկա նման բանի մասին։
«Մենք նշել ենք, որ կոյուղու անսարքության և անձրևաջրերի խնդիր է եղել, որն արդեն կարգավորված է։ Մոտակա ժամերին արդեն պարզ կլինի փորձաքննության պատասխանը»,- նշեց նա։
Հարցին, թե ինչո՞ւ է ինքը մասնակցել ԱԽ նիստն, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց.«Որևէ բան չեմ կարող ասել»։
Այս հարցից հետո առողջապահության նախարարի պաշտոնակատարը շտապեց հեռանալ։
Հարակից հրապարակումներ`
- Սև լճի տարածքում իրավիճակն անփոփոխ է, կրկին ԱԽ նիստ կգումարվի
- Ջրի հետ կապված որևէ խնդիր Սիսիանում չկա․«Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչը հերքել է ջրից թունավորման վարկածը
- Սիսիանում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք. ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում