Փաստացի արձանագրվեց` Ադրբեջանի ԶՈւ-ն կարողացել է ներթափանցել ոչ միայն Սյունիք, այլև՝ Գեղարքունիքի մարզ․ Գոհար Մելոյան
Փաստացի արձանագրվեց, որ ադրբեջանի զինված ուժերը կարողացել են ներթափանցել ոչ միայն Սյունիք, այլև՝ Գեղարքունիքի մարզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
«Այսինքն, երեկվանից տարածվող պաշտոնական հերքումներն առ այն, որ Գեղարքունիքի մարզի վարչական տարածքում Ադրբեջանի զինված ուժերը որևէ առաջխաղացում չեն ունեցել պետական մակարդակով իրականացվող մեդիատեռորի և պաշտոնական ապատեղեկատվության տարածման հերթական դասագրքային օրինակն էին։
Վերջին երեք տարիների ընթացքում պետական մակարդակով ստի և կեղծիքի տարածումը քայքայել են հայ ժողովրդի դիմադրողականությունը, կործանել Արցախը և վտանգել Հայաստանի տարածքային ամբողջականությանը։
Հայաստանում առաջնահերթ օրենսդրական նախաձեռնություններից պետք է լինի բարձրաստիճան պաշտոնական անձի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով սուտ տեղեկատվության տարածման քրեականացումը։
Այլ եղանակով հնարավոր չէ վերականգնել վստահությունը պետական ինստիտուտների և պաշտոնական տեղեկատվության նկատմամբ»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- «Անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկվեն». ՀԱՊԿ-ը՝ Սյունիքի մասին
- «Հայրենիք». Սյունիքում ստեղծված մարտահրավերները դիմագրավելու համար խիստ անհրաժեշտ է ազգային և առողջ ուժերի համախմբում
- ՄԻՊ պատվիրակությունը մեկնել է Սյունիք
- Սյունիքի հանձնումը սկսված է․ «պիլոտային» հանձնումը հաջող անցավ. Politik.am
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան