Կառավարության նիստի օրակարգում կա 51 հարց, որից 46-ը՝ չզեկուցվող
Կառավարության այսօրվա՝ մայիսի 13-ի նիստում քննարկվող հարցերի գերակշռող մասը չզեկուցվող է։ Այսպես, ըստ e-gov.am հարթակում հրապարակված օրակարգի, այսօրվա նիստում գործադիրը քննարկելու է 51 հարց, որոնցից 46-ը՝ չզեկուցվող է։
Զեկուցվող հարցերից առաջինը վերաբերում է Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելուն։ Ըստ նախագծի հիմնավորման, նորացված չափորոշիչները հնարավորություն կտան թե՛ վաղ մանկության զարգացման ոլորտին առնչվող տարբեր մասնագետներին, թե՛ ծնողներին նախադպրոցական տարիքի երեխաների աճի, զարգացման և կրթության համար ողջամիտ և հիմնավոր ակնկալիքներ ունենալ, որոնք հիմնված կլինեն ավելի վավեր և հուսալի չափորոշիչների վրա: Նկատենք, որ գործադիրի կողմից քննարկվող այս հարցը ԿԳՄՍ նախարարության համապատասխան բաժնի գործն է:
Զեկուցվող հարցերից երկրորդը ևս վերաբերում է կրթության ոլորտին։ Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի N 1121 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել։
Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական կազմակերպություններում հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման գծով պետական ծրագրերում ներգրավված գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի նվազագույն չափի հաշվարկի համար որպես բազային աշխատավարձ 2022 թվականի հունվարի 1-ից սահմանել 66 140 դրամ:
Զեկուցվող հարցերից երրորդը ևս վերաբերում է կրթության ոլորտին և զեկուցելու է ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանը։
Չորրորդ զեկուցվող հարցը, որը ներկայացնելու է Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, գաղտնի է։ Չկա ո՛չ նախագիծը, ո՛չ էլ դրա հիմնավորումը։
Հինգերորդ հարցն էլ ներկայացնելու է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։ Քննարկվելու է . «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին հարցը։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են