Կիբերհարձակում` ընդդեմ ամերիկյան ամենախոշոր խողովակաշարի
Անցյալ շաբաթ աշխատանքները դադարեցրեց ԱՄՆ-ի արեւելյան ափերը սպասարկող Colonial Pipeline անվանումը կրող խողովաշարը, որն ԱՄՆ-ում մշակված նավթ տեղափոխող խողովակաշարերի ամենամեծ ցանցն է: Պատճառը ցանցի դեմ իրականացված փրկագնային կիբերհարձակումն էր: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Փրկագնային կիբերհարձակումն այն գործողությունն է, երբ հարձակումն իրականացնող կողմը գումար է պահանջում պետական հաստատությունների կամ խոշոր ընկերությունների դեմ իրականացված նման գործողությունները դադարեցնելու դիմաց:
Ըստ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի, հանցավոր այս խումբը գործում է Ռուսաստանից կամ Արևելյան Եվրոպայից: Սպիտակ տունն այժմ սպասում է հետախուզական գործակալությունների վերջնական եզրահանգմանը:
Հաքերային գործունեությամբ հայտնի DarkSide խմբավորումը, որը հայտնի է նաև հարուստներից կորզելու ու գումարի մի մասը բարեգործական հաստատությունների փոխանցելու գործունեությամբ, հայտարարում է, որ պարզապես ուզում է դրամ վաստակել ու չունի քաղաքական նպատակներ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այն պաշտոնական մակարդակով հերքում է իր մասնակցությունը:
Հիշեցնենք, որ Բայդենի վարչակազմն ապրիլ ամսին էր պատժամիջոցներ սկսել ընդդմ Ռուսաստանի` SolarWinds ընկերության դեմ կիբերհարձակում իրականացնելու մեղադրանքով:
Colonial Pipeline-ը ներկա պահին աշխատում է վերականգնել գործունեությունը: Իսկ կառավարությունը քայլեր է ձեռնարկում վառելանյութի պակասը լրացնելու համար, և դեպի արևելյան ափեր է տեղափոխում մեծ քանակով վառելանյութ:
Հարկ եղած դեպքում վարչակազմը կարող է ու արդեն պատրաստ է կասեցնել դաշնային այն օրենքը, որը պահանջում է ամերիկյան նավահանգիստների միջև բեռնափոխադրումներն իրականացնել բացառապես Ամերիկայում կառուցված ու Ամերիկային պատկանող նավերով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա