Երևանում կորոնավիրուսի դեմ շարժական պատվաստումային 9 խումբ է գործում
Մայրաքաղաքում արդեն կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ շարժական պատվաստումային 9 խումբ է գործում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Քաղաքացիները COVID-19-ի դեմ կարող են նաև պատվաստվել «Կասկադ համալիրի», «Դիանա Աբգարի» անվան զբոսայգու ( նախկին «Մալիբու» սրճարանի), «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի, «Երևանի 2800-ամյակի այգու» (Կենտրոնական բանկի դիմաց) և «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածքներում:
Նմանատիպ խմբեր աշխատում են նաև Հյուսիսային պողոտայում, «Դալմա Գարդեն» մոլի կայանատեղիում «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքում:
Շարժական պատվաստումային խմբերը համալրված են թե՛ «AstraZeneca» և թե՛ «Sputnik-V» պատվաստանյութերով»,- նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ «AstraZeneca»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Sputnik-V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:
Հարակից հրապարակումներ`
- 13.05.2021. Արցախում կորոնավիրուս է հաստատվել 3 մարդու մոտ
- 13.05.2021. Կորոնավիրուսի 267 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է
- Բրազիլիայում հղիների պատվաստումները «AstraZeneca»-ով դադարեցվել են
- Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների շեմն անցել է 10 հազարը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին