Ամպագոռգոռ հայտարարություններ անողները հասկացան, որ Սյունիքն անվտանգ չէ. Մենուա Հովսեփյան
«Բազմիցս ասել ենք՝ Սյունիքին այս պարագայում չի կարող լինել անվտանգ»,- Tert.am-ի հետ հարցազրույցում ասում է Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը:
Նա նշում է՝ բոլոր այն մարդիկ, նաև պատգամավորները, ովքեր ամպագոռգոռ հայտարարություններ էին անում, որ Սյունիքն անվտանգ է, հիմա իրենք իրենց աչքերով տեսան ու հասկացան, որ Սյունիքն անվտանգ չէ:
«Իսկ մենք դա վաղուց էինք ասել, որովհետև չունենք անվտանգության գոտիներ, մեր ճանապարհների մի մասը գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ, ունենք իրավական խնդիրներ, ճանապարհներին մարդկանց տեղաշարժի անվտանգությանն ապահոված չէ: Առհասարակ սյունեցու կարգավիճակն այս պահին ապահով չէ:
Բայց ասում եմ՝ սա խիստ ժամանակավոր բնույթ է կրում, համոզված եմ, որ այս հարցերը ճիշտ լուծում կստանան»,- ասում է Մենուա Հովսեփյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ջորջ Տաբակյան. Սյունիքում երեկ կորցրել ենք երեք անգամ ավելի շատ տարածք, քան ինչ կորցրել էինք Ապրիլյան մարտերի ժամանակ
- Վեց ամիս բարձրաձայնում ենք՝ Սև լճում խնդիր ունենք, բաց, չպահպանվող տարածքներ կան. Գորիսի փոխհամայնքապետ
- Ալեն Ղևոնդյան. Իրանի էն փոխնախարարը շաբաթներ առաջ ասում եք ի՞նչ էր ասում Սյունիքի մասով ...
- Նիկո՛լ, թուրք բարեկամներդ մտել են Սյունիք, դու ու՞ր ես. Նարեկ Սամսոնյան
- Ղարամյան. Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը
- Արթուր Դանիելյան. Շուտով Հայաստանում սկսվելու է Սյունիքը տարանջատելու պրոպագանդա
- Սյունիքն է Հայաստանի ողնաշարը, և միայն այդ ողնաշարն ուղղելով կարող է Հայաստանն առաջ շարժվել. Աննա Գրիգորյան
- Այսօր Սյունիքին մեծ վտանգ է սպառնում, վաղը այդ նույնը լինելու է Վայոց Ձորում. Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան