Միհրան Հակոբյանը փակագծեր է բացում՝ ինչո՞ւ էին հետապնդում ու վարկաբեկում ԵՊՀ նախկին ռեկտորին
Քաղաքական գործիչ, պատմաբան Միհրան Հակոբյանը ԵՊՀ շենքի դիմաց այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց, թե ինչու էին այս իշխանությունները հետապնդում համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին։
«Արամ Սիմոնյանը գրել է այս գիրքը՝ «Զանգեզուրի գոյապայքարը»։ Հետապնդում էին, վարկաբեկում էին, լակոտներին բերում էին, ոտքերի տակ պառկացնում էին նրա համար, որպեսզի մարդիկ այ այս գիրքը չկարդային, համարեին, որ նա վարկաբեկված գիտնական է։ Եթե մարդիկ կարդային Արամ Սիմոնյանի այս աշխատությունը 1917-1920 թվականների Զանգեզուրի գոյամարտի մասին, նաև կիմանային, ինչպես պետք է փրկել Սյունիքը»,- նշում է նա։
Հակոբյանը պնդում է, Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը անգրագետներ են, որոնք երկիրը բերեցին, հասցրեցին այս աղետալի վիճակին, հիմա էլ Սյունիքն են հանձնում։
«Այս գիրքը կարդացեք, որպեսզի հասկանաք, թե ինչպես են Սյունիքը փրկել ու ինչ պետք է անել»,-նշում է նա։