Սենոր Հասրաթյան. Այսպես դատարկաբանելու արդյունքում ի՞նչ հանգրվանի կարող է հասնել հայկական պետականությունը.
ԶՈւ գնդապետ, Արցախի ՊԲ հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը գրում է.
«Երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում անդրադառնալով Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակին, իրեն ՀՀ վարչապետի պաշտոնակատար հռչակած անձը մի շարք վիճելի այլ պարզաբանումներից բացի նշեց նաև, որ այդ գործողությամբ «...Ադրբեջանի զինված ուժերն (...) ըստ էության, փորձ են անում պարփակել Սև լիճը...»։
Հետաքրքիր է, ներկաների մեջ չկա՞ր մեկը, որ այդ պատահականության ականջին շշնջար, թե կատարված քայլով իրականում ինչ նպատակ է հետապնդում հակառակորդը և, այսպես դատարկաբանելու արդյունքում, ինչ հանգրվանի կարող է հասնել հայկական պետականությունը...
Ախր հարևան, բայց ոչ բարեկամ երկրի ղեկավարը, գրեթե, աստծո ամեն օր բարձրաձայնում է«Զանգեզուրի միջանցքի» մասին (իրականում ի նկատի առնելով Սյունիքը մեր հայրենիքից օտարելը), իսկ երկիրը բռնազավթած ապիկար իշխանությունը ոչ միայն կատարվածը ներկայացնում է «Սև լճի պարփակում», այլև փորձում է իր լսարանին «մխիթարել» նրանով, «որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները չեն զուգորդվել հրաձգային կամ որևէ այլ զենքի կիրառմամբ...» Այս ամենից հետո, արդեն չգիտեմ ինչպես որակել սրանց, գուցե՞ դուք գիտեք...»։
Հարակից հրապարակումներ`
- Ամպագոռգոռ հայտարարություններ անողները հասկացան, որ Սյունիքն անվտանգ չէ. Մենուա Հովսեփյան
- Ջորջ Տաբակյան. Սյունիքում երեկ կորցրել ենք երեք անգամ ավելի շատ տարածք, քան ինչ կորցրել էինք Ապրիլյան մարտերի ժամանակ
- Փաշինյան. Ադրբեջանի ԶՈՒ-ն հատել է պետական սահման ու խորացել է 3.5 կմ, իրավիճակը մերձճգնաժամային է
- Ալեն Ղևոնդյան. Իրանի էն փոխնախարարը շաբաթներ առաջ ասում եք ի՞նչ էր ասում Սյունիքի մասով ...
- Նիկո՛լ, թուրք բարեկամներդ մտել են Սյունիք, դու ու՞ր ես. Նարեկ Սամսոնյան
- Էդգար Էլբակյան. Իսկ իրականությունն այն է, որ այս իշխանությունները կապիտուլյացիայի մարմնավորումն են
- Արթուր Դանիելյան. Իշխանասարում և Հայաստանի ցանկացած այլ կետում ՀՀ ԶՈւ-ն նույնքան ազդեցություն ունի, որքան, օրինակ, Պաղեստինում
- Ղարամյան. Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը
- Վարուժան Գեղամյան. Սյունիքով թշնամին ցանկանում է ստանալ 3 թյուրքական միջանցք
- Թշնամին իրականացնում է դիրքերի ամրապնդում և gps-ով գծված սահմանների հստակեցում. Մենուա Հովսեփյան