Ինչպե՞ս է հաջողվել ադրբեջանական զորքերին աննկատ ոչ միայն մոտենալ սահմանագծին, այլ մուտք գործել ՀՀ տարածք․ Տիգրան Աբրահամյան
ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Իշխանասարի շուրջ ստեղծված իրադրության առաջնային հարցերից է հասկանալ, թե ինչպե՞ս է հաջողվել այդքան մեծ քանակությամբ ադրբեջանական զորքերին աննկատ ոչ միայն մոտենալ սահմանագծին, այլ մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք։
Երկրորդ, ո՞վ է պատասխանատու սահմանագծի այդ ուղղությամբ պահպանության/պաշտպանության իրականացման համար, ինչո՞ւ ժամանակին անհրաժեշտ պաշտպանական համակարգեր չեն ներդրվել։
Գլխավորը՝ արդյո՞ք քաղաքական որոշման արդյունք չէ առաջնագծի այդ ուղղությունը «բաց պահելը», թե՞ մարտական խնդիր իջեցվել է, սակայն անհրաժեշտ աշխատանքներ չեն իրականացվել։
Մի շարք կարևոր հարցերի պատասխան, հստակություն չկա։
Կարծում եմ՝ առաջին իսկ հարմար պահին, պետք է իրավական գործընթաց սկսել՝ պարզելու գործընթացի բոլոր մեղավորներին և պատասխանատուներին։
Քաղաքական իշխանության պատասխանատվության հարցը նույնիսկ քննարկման չեմ էլ ենթարկում, այդ մասով ամեն ինչ պարզ է՝ ցանկացած պարագայում գլխավոր պատասխանատուն երկրի վարչապետն է, իսկ մնացածի մեղավորության չափաբաժինը կիմանանք համապատասխան իրավական գործընթացներից հետո»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին
- «Անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկվեն». ՀԱՊԿ-ը՝ Սյունիքի մասին
- Արթուր Դանիելյան. Իշխանասարում և Հայաստանի ցանկացած այլ կետում ՀՀ ԶՈւ-ն նույնքան ազդեցություն ունի, որքան, օրինակ, Պաղեստինում
- Ղարամյան. Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան