Մինչև 2025 թվական գիտաշխատողների աշխատավարձերը կբարձրանան
Նախատեսվում է նորմավորել ու սահմանել պետական բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված գիտական աշխատողների նվազագույն աշխատավարձերի սանդղակը։
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանանի խոսքով, ՀՀ կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի N 1121 որոշման մեջ փոփոխություններով, նախատեսվում է 2022 թվականից սահմանել գիտական աշխատողների և գիտական ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի նորմավորման սանդղակ, ըստ որի՝ մինչև 2025 թվականը նախատեսվում է աշխատավարձերի աստիճանական աճ։
«Նախագծի նպատակն է գործող գիտնականներին ապահովել պատշաճ աշխատավարձով, ստեղծել պայմաններ՝ երիտասարդների՝ դեպի գիտության ոլորտ ներհոսքի համար։ Առանձնահատուկ պետք է նշել, որ աշխատավարձի բարձրացումն արվելու է ատեստավորման հիման վրա, և հիմք է ստեղծելու կատարողականի՝ միջազգային չափանիշների համապատասխան պահանջների սահմանման համար»,- ասաց նա։
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց նաև, որ այժմ գիտաշխատողի միջին աշխատավարձը կազմում է 90,4 հազար դրամ, իսկ այս որոշման ընդունումից հետո 2025 թվականին այդ 90, 400 դրամը կդառնա 276, 000 դրամ: Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձն այսօր կազմում է 141, 400 դրամ, 2025-ին կկազմի 477, 200 դրամ։
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն էլ, անդրադառնալով նախագծին, ասաց, որ կառավարությունը հաջորդ տարվանից փաստացի կրկնապատկում է բազային աշխատավարձերի չափաքանակը:
«Այսօրվա 4 մլրդ դրամի փոխարեն կլինի 7,7-7,8 մլրդ դրամ, իսկ 2025-ին այն դառնալու է 14,4 մլրդ դրամ: Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձն այսօր 138 հազար դրամ է, հաջորդ տարի լինելու է 367 հազար դրամ, իսկ 2025-ին՝ 553 հազար դրամ: Նաև ծրագրային ֆինանսավորումն է ավելացել»,- ներկայացրեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում գիտության մահը մարտահրավերների առաջ է կանգնեցրել 125 մլն դոլար արժողությամբ Krisp-ին
- Արթուր Մովսիսյան. Ունենք լավ գիտնականներ, չունենք գիտելիքահեն տնտեսություն
- «Գիտուժ». Կառավարության քայլը բացարձակապես ռազմավարական չէ
- «Գիտուժ»-ի անդամներն իրենց մտահագություններն են ներկայացրել ՄԻՊ-ին
- «Գիտությունը հրապուրիչ դարձնելը և գիտնականների համար պատշաճ պայմաններ ստեղծելը առաջնահերթություն է»
- Հ. Բագրատյան. «Գիտությունը Հայաստանի համար անթույլատրելի ճոխություն է»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան