«Հրապարակ». Հրազդանում նախընտրական կրքերը եռում են
«Հրապարակ» թերթը գրում է. «Հրազդանում արդեն նախընտրական կրքերը եռում են։ Մենք տեղեկացանք, որ ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» դաշինքի Հրազդանի գրասենյակը կղեկավարի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի նախկին տնօրենը՝ ՀՅԴ անդամ Արտաշ Հունանյանը:
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբը Հրազդանում կղեկավարի Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը: Նա իր շուրջն է հավաքել թիմակիցներին, քաղաքապետարանի բաժինների նախկին պետերին: Հրազդանում 300-ից ավելի ՀՀԿ անդամ կա, ովքեր դուրս չեն եկել ՀՀԿ-ից և այժմ ակտիվ լծվել են նախընտրական աշխատանքներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: