Նաիրիտցիներն անժամկետ նստացույց կսկսեն, եթե իրենց խնդիրները չլուծեն. Ակցիա՝ կառավարության մեջ
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ՝ աշխատավարձերի և անվտանգության հարցերով: Ակցիայի մասնակիցներից մեկը տեղեկացրեց, որ իրենց հայտնեցին՝ վաղը քննարկում է լինելու, հրավիրելու են շահագրգիռ կողմերին, նաև գործարանի աշխատակիցներին:
«Թե քանի օրում աշխատավարձի հարցը կլուծվի, երբ կլուծվի, վաղը կանդրադառնան, որոշվելու է՝ ինչ եղանակով վճարում կատարեն, նաև ում միջոցով վճարվի»,- նշեց կառավարության ներկայացուցչի հետ հանդիպած նաիրիտցին:
Նաիրիտցիներն ասացին, որ առաջ 120 հոգու գումարը ԱԻՆ էր տալիս կառավարության ֆոնդից, հիմա այդ 120 հոգու աշխատավարձն էլ թողել են «Նաիրիտի» վրա, 240-250 հոգու աշխատավարձ պետք է «Նաիրիտը» վճարի, իսկ «Նաիրիտը» պետական սնանկ գործարան է, պետք է ապրանք վաճառի, որ աշխատողին աշխատավարձ տա:
«Մեռած է «Նաիրիտը»՝ կամ թաղեն, կամ վառեն, ոչ այն են անում, ոչ այն, թողել են խոլերայի բուն: 25 հազար տոննա հրդեհավտանգ քիմիական նյութեր կան, պետք է վնասազերծեն, որպեսզի էկոլոգիապես վնաս չտա, մարդու առողջության վրա չազդի»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Մեկ այլ նաիրիտցի շարունակեց. ««Նաիրիտը» Հայաստանի համար վտանգավոր գործարան է, ունի հազարավոր տոննա պայթունցիկ նյութեր»:
Նրանք նշեցին, որ եթե չլուծեն իրենց հարցերը, անժամկետ նստացույց են սկսելու կառավարության դիմաց, 7 ամիս սպասել են:
Հարակից հրապարակումներ`
- Հայտարարություն՝ «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
- «Չինացիները «Նաիրիտ» են մուտք գործել գործարանի նախկին տնօրենի միջնորդությամբ»
- Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների հետ
- «Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի վտանգ չկա. միջազգային փորձագիտական խումբ
- «Նաիրիտ» գործարանում հրդեհի օջախները սպառված են
- «Նաիրիտ» գործարանում գույքագրում է գնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան