
«Փաստ». Ո՞ր ուժին է աջակցելու գործարար Ռուբեն Վարդանյանը
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս հերթական անգամ Հայաստանում էր ռուսաստանաբնակ ձեռներեց Ռուբեն Վարդանյանը: Նա իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ասել է. «Ես կոնկրետ սկզբունքներ ունեմ` ով էլ գա իշխանության, պետք է պատասխանատու լինի ժողովրդի առաջ և պատասխանի հետևյալ հարցին` ինչպե՞ս է ապահովելու երկրի անվտանգությունը, ընդ որում` ոչ միայն ֆիզիկական, այլև սոցիալական, տնտեսական, բնապահպանական և այլն»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Ռուբեն Վարդանյանն արդեն կողմնորոշվել է ընտրությունների առումով. նա աջակցելու է Էդմոն Մարուքյանին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ որոշման համար հիմք են հանդիսացել Մարուքյանի որդեգրած արժեհամակարգը, ինչպես նաև ստացած բարձրակարգ կրթությունը Ռուսաստանում, Լեհաստանում և ԱՄՆ-ում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: