ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում
Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Այս մասին հայտարարություն է տարածել պաշտպանության նախարարությունը։
«Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը որպես բացահայտ սադրանք է որակում Ադրբեջանի կողմից մայիսի 12-ից ձեռնարկված այս գործողությունները և, անկանխատեսելի զարգացումներից խուսափելու համար, այդ երկրի զինված ուժերից պահանջում անհապաղ վերադառնալ ելման դիրքեր և ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից»,-ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Ադրբեջանի ԶՈՒ-ն հատել է պետական սահման ու խորացել է 3.5 կմ, իրավիճակը մերձճգնաժամային է
- ԱԱԾ. Մարտերի մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում
- ՊՆ. Այս պահին ընթանում են բանակցություններ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին