ՄԻՊ պատվիրակությունը մեկնել է Սյունիք
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ` սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու, փաստահավաք աշխատանքների և սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության նպատակով: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն միջազգային կառույցների հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի անօրինական առաջխաղացումը դեպի ՀՀ սահմաններից ներս, մասնավորապես՝ Սև լճի տարածք ու այդ տարածքից դեպի քաղաքացիական բնակավայրեր ընկած հատված կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունի մարդկանց ահաբեկելու նպատակ:
Ադրբեջանական զինվորականների ներկայությունը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները և զրկում է ՀՀ քաղաքացիներին իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է ստեղծում համայնքների բնակիչների համար ոռոգման ու խմելու ջրի հասանելիության, նրանց կյանքի ու անվտանգության համար:
Ադրբեջանական զինված ուժերի նշված անօրինական արարքը ևս մեկ անգամ ապացուցում է անվտանգության գոտի ստեղծելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա երաշխավորել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներն ու խաղաղ կյանքը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը:
Սյունիքի մարզ Պաշտպանի այցի ընթացքում տեղում հատուկ սկզբունքով կիրականացվեն փաստահավաք աշխատանքներ, կձեռնարկվեն ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր:
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի մարզպետը կառավարության հայելին է. երկու կեղծիք մեկ օրում. «Փաստինֆո»-ն հրապարակում է ձայնագրությունը
- Սյունիքի հանձնումը սկսված է․ «պիլոտային» հանձնումը հաջող անցավ. Politik.am
- Միքայել Մինասյան. Գոնե թշնամուն Սյունիքում և Գեղարքունիքում տեսնո՞ւմ եք, թե՞ դա դեռ բավարար փաստարկ չէ, պիտի անպայման հասնեն Երևան
- Սև լճի տարածքում իրավիճակն անփոփոխ է, կրկին ԱԽ նիստ կգումարվի
- Ամպագոռգոռ հայտարարություններ անողները հասկացան, որ Սյունիքն անվտանգ չէ. Մենուա Հովսեփյան
- Կարեն Վրթանեսյան. Մեկ շաբաթը լրիվ բավարար էր Սև լճի տարածքում մեր կողմից երկու վաշտ տեղակայելու և թեման փակելու համար
- Ջորջ Տաբակյան. Սյունիքում երեկ կորցրել ենք երեք անգամ ավելի շատ տարածք, քան ինչ կորցրել էինք Ապրիլյան մարտերի ժամանակ
- Վեց ամիս բարձրաձայնում ենք՝ Սև լճում խնդիր ունենք, բաց, չպահպանվող տարածքներ կան. Գորիսի փոխհամայնքապետ
- «Արբեջանական զինվորականների ներկայությունը Սև լճի տարածքում ու դրանից ներս կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները»
- Ալեն Ղևոնդյան. Իրանի էն փոխնախարարը շաբաթներ առաջ ասում եք ի՞նչ էր ասում Սյունիքի մասով ...
- Այս պահին թշնամին գրավել է Սև լիճը, որից Գորիս քաղաքը ջուր է ստանում. Հրանտ Բագրատյան
- Նիկո՛լ, թուրք բարեկամներդ մտել են Սյունիք, դու ու՞ր ես. Նարեկ Սամսոնյան
- Ղարամյան. Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան