Բայդենը հույս ունի՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունն արագ կավարտվի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ Գազայի հատվածից Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև վերջին օրերին բռնկված հակամարտությունը շուտ կավարտվի: Այս մասին գրում է swissinfo-ն։
«Հուսով եմ, որ այն կավարտվի, և ավելի լավ է, որ դա տեղի ունենա« ավելի շուտ », այլ ոչ թե «ավելի ուշ»», - ասել է Բայդենը Սպիտակ տանը լրագրողներին:
Բայդենը նշել է, որ այս թեմայով բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ:
ԱՄՆ նախագահը նաև շեշտել է, որ այս իրավիճակում Իսրայելը «իրավունք ունի պաշտպանվել»:
Նշենք, որ երկուշաբթի երեկոյան իրավիճակը կտրուկ սրվեց Իսրայելի ու Պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին: Գրեթե շարունակական հրթիռային հարձակումների արդյունքում զոհվել է 6 իսրայելցի և վիրավորվել ավելի քան 200 մարդ: Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական հարձակումների արդյունքում 67 մարդ է զոհվել:
Հարակից հրապարակումներ`
- Հակամարտության սրման սկզբից ի վեր Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 1600 հրթիռ
- Զարիֆ. Երկաթե գմբեթի անպարտելիության մասին Իսրայելի հավակնությունը սուտ է
- Էրդողանը՝ Պուտինին․ Անհրաժեշտ է պաղեստինցիներին պաշտպանելու համար տարածաշրջան միջազգային խաղաղապահ ուժեր ուղարկել
- Թուրքիան չեղարկել է Իսրայելի արտգործնախարարի մասնակցությունն Անթալիայի դիվանագիտական ֆորումին
- Թուրքիայի մի շարք քաղաքներում հակաիսրայելական ցույցեր են
- Իսրայելական կործանիչը հարվածել է Գազայի բնակելի շենքին
- Իսրայելի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել ՀԱՄԱՍ շարժման գործողությունները
- 37 պաղեստինցի երեխաներ վիրավորվել և ձերբակալվել են Արևելյան Երուսաղեմում Իսրայելի ոստիկանության կողմից
- Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների արդյունքում վիրավորվել է ավելի քան 50 պաղեստինցի