«Հայրենիք». Սյունիքում ստեղծված մարտահրավերները դիմագրավելու համար խիստ անհրաժեշտ է ազգային և առողջ ուժերի համախմբում
«Հայրենիք» կուսակցության խորհուրդն իր անհանգստությունն է հայտնում Սյունիքում և դրա շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ, որոնց հետևանքով ադրբեջանական զորամիավորումները մոտ 3,5 կիլոմետր խորությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք` որպես հետևանք խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ։
Հայտարարության մեջ նաև ասվում է.
«Զարգացումների նման ընթացքը Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող ապաշնորհ և դավաճանական վարչախմբի իրականացրած պարտվողական քաղաքականության հետևանք է, որը պարբերաբար հանգեցնում է պետական կառավարման և անվտանգային ճգնաժամերի, ինչի հետևանքով խաթարվում է մեր երկրի ներքին կայունությունը, ստեղծելով նաև նորանոր մարտահրավերներ արտաքին քաղաքական միջավայրում։
Սյունիքում և Հայաստանի սահմանամերձ այլ շրջաններում ստեղծված անվտանգային մարտահրավերները դիմագրավելու նպատակով խիստ անհրաժեշտ ենք համարում ներքաղաքական կյանքում ազգային և առողջ ուժերի համախմբումը, ինչպես նաև մեր բանակի՝ հնարավորին արագ վերականգնումն ու հզորացումը, իսկ արտաքին քաղաքական ասպարեզում ռազմավարական դաշնակից և բարեկամ պետությունների հետ նոր որակի արժանապատիվ գործընկերային հարաբերությունների կառուցումը։
Նկատի առնելով, որ այս ապիկար և ապաշնորհ վարչախումբը որևէ պարագայում ունակ չէ վարել այնպիսի քաղաքականություն, որը կապահովի մեր պետության կենսական շահերը և ինքնիշխանությունը ՝ մեկ անգամ ևս համոզմունք ենք հայտնում, որ դավաճանական վարչախումբը որևէ ապագա չունի Հայաստանում և պետք է օր առաջ հեռացվի»։
Հայտարարություն «Հայրենիք» կուսակցության խորհուրդն իր անհանգստությունն է հայտնում Սյունիքում և դրա շուրջ տեղի ունեցած...
Опубликовано «Հայրենիք» Կուսակցություն Четверг, 13 мая 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ. Ապիկար վարչակազմը չի տիրապետում ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման ոչ ներքին, ոչ արտաքին գործիքակազմերին
- Դիմում եմ հայկական բանակին՝ հայ ժողովրդը ձեր կողքին է. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան