Վազգեն Մանուկյանը խորհրդի նիստի է հրավիրում
Նիկոլ Փաշինյանի՝ անհապաղ հրաժարականի պահանջով ձևավորված Հայրենիքի փրկության շաևժման կողմից վարչապետի միասնական թեկնածու հայտարարված Վազգեն Մանուկյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս մեր երկրին սպառնացող լուրջ վտանգներ: Մինչև ընտրությունների օրը մենք այս իշխանության օրոք կարող ենք կորցնել մեր հայրենիքի նորանոր տարածքներ:
Մեր հետագա անելիքները քննարկելու նպատակով վաղը՝ մայիսի 14-ին, ժամը 17:00-ին, Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամներին հրավիրում եմ խորհրդի նիստի:
Հարգանքով՝
Վազգեն Մանուկյան
13.05.2021 թ»։
Հարակից հրապարակումներ`
- «Հայրենիք». Սյունիքում ստեղծված մարտահրավերները դիմագրավելու համար խիստ անհրաժեշտ է ազգային և առողջ ուժերի համախմբում
- ՄԻՊ պատվիրակությունը մեկնել է Սյունիք
- ՀՀԿ. Ապիկար վարչակազմը չի տիրապետում ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման ոչ ներքին, ոչ արտաքին գործիքակազմերին
- Փաշինյան. Ադրբեջանի ԶՈՒ-ն հատել է պետական սահման ու խորացել է 3.5 կմ, իրավիճակը մերձճգնաժամային է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին