Գազայում զոհերի թիվը հասել է 83-ի, իսրայելական կողմն ունի 7 զոհ
Գազայում հակամարտության սրման երեք օրերի ընթացքում զոհվել է 83 մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով անկլավի առողջապահության նախարարությանը։
«Գազայում իսրայելական ավիահարվածների հետևանքով երեք օրվա զոհերի թիվը հասել է 83-ի, այդ թվում 17 երեխա և 7 կին», - ասել է Առողջապահության նախարորության խոսնակ Աշրաֆ ալ Քիդրան։
Վերջին տվյալների համաձայն՝ Իսրայելն ունի 7 զոհ։
Հայտնի է, որ իսրայելցի զինվորականները մշակում են ՀԱՄԱՍ խմբավորման դեմ ցամաքային գործողության մի քանի տարբերակ, սակայն այդ հարցում դեռևս որոշում չի կայացվել:
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:
Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1600 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում:
Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում գտնվող բնակելի շենք են ոչնչացրել
- Զարիֆը մեկնում է Սիրիա՝ Գազայի հատվածի շուրջ ստեղծված լարված իրավիճակի ֆոնին
- Իսրայելական կործանիչը հարվածել է Գազայի բնակելի շենքին
- Գազայի հատվածում իսրայելական հարվածների արդյունքում սպանվել է 24 պաղեստինցի, որից 9-ը երեխա
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի