Գևորգ Դանիելյան. Արծրունյան մեթոդաբանության մասին Սահմանադրության մեջ ոչ մի ակնարկ չկա
Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Ի՞նչ տեղեկատվական տեռորի մասին եք սկսել անտեղի խոսել` գյուտարարի կեցվածքով։
Իրողությունը ճիշտ հակառակն է` հանրային իշխանության մարմինների գործունեության (նույն կերպ` անգործության) մասին տեղեկություն ստանալը սահմանադրական իրավունք է, ինչը կարող է սահմանափակվել բացառապես օրենքով, ոչ թե որևէ մեկի քմահաճույքով։
Արծրունյան մեթոդաբանության մասին Սահմանադրության մեջ ոչ միայն ակնարկ չկա, այլև 51֊րդ հոդվածով հստակ ամրագրված է հիշյալ իրավունքի իրացման կարգը խախտելու կամ անհիմն մերժելու համար պատասխանատվություն սահմանելու մասին։
Հիմա փորձենք հավաստի համարել այն տեղեկությունը, ըստ որի` մոլորվելու արդյունքում ադրբեջանցի զինվորները հայտնվել են Սյունիքի Սև լճին հարակից բարձունքում, բայց տարրական հարց` ինչպե՞ ս են վարվում պետական սահմանը խախտած և համառորեն նոր տարածքը չլքող մոլորյալների հետ»։
Հարակից հրապարակումներ`
- «Արբեջանական զինվորականների ներկայությունը Սև լճի տարածքում ու դրանից ներս կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները»
- Եթե հակառակորդը հատել է պետական սահմանը, իրավունք ունենք գերի վերցնել. Մովսես Հակոբյան
- Ալեն Ղևոնդյան. Իրանի էն փոխնախարարը շաբաթներ առաջ ասում եք ի՞նչ էր ասում Սյունիքի մասով ...
- Հայկ Ալումյան. Ի՞նչն է խանգարում մոլորված ադրբեջանցիներին գերի վերցնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան