Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել են Լավրովն ու Բայրամովը
Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Ռուսական կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված, ինչպես և ավելի վաղ Սերգեյ Լավրովի և Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցի ընթացքում, հաստատվել է հրադադարի ռեժիմին խստորեն պահպանման, նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունների խստիվ կատարման անհրաժեշտությունը։
Կողմերը նշել են նաև բոլոր նման միջադեպերի բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով լուծման կարևորությունը: Նրանք պատրաստակամություն հայտնեցին հնարավոր աջակցություն ցուցաբերել Հարավային Կովկասում իրավիճակի կայուն կարգավորմանը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ սահմանին տիրող իրավիճակի մասին Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի հետ
- Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին
- «Հայրենիք». Սյունիքում ստեղծված մարտահրավերները դիմագրավելու համար խիստ անհրաժեշտ է ազգային և առողջ ուժերի համախմբում
- ՄԻՊ պատվիրակությունը մեկնել է Սյունիք
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին