ԱԱԾ-ն հերքում է մի խումբ անձանց կողմից Արմավիրի հատվածից հայ-թուրքական սահմանը անցնելու մասին լուրը
Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է այն տեղեկությունները, թե, իբր, Արմավիրի հատվածից հայ-թուրքական սահմանը անցել են այլ ազգի մի խումբ անձինք և ԱԱԾ ու ռուս խաղաղապահներն իրականացնում են նրանց որոնողական աշխատանքները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից ասացին, որ նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Նշենք, որ ArmLur. am-ին հայտնի էր դարձել, որ Արմավիրի մարզում խուճապ կա, քանի որ սահմանից մտահոգիչ տեղեկություններ են ստացել: Բնակիչները փոխանցել էին, որ Թուրքիայի սահմանից ՀՀ սահման են անցել այլ ազգի մի խումբ անձինք, ինչը բացահայտել են ՀՀ ԱԱԾ-ն, ռուս խաղաղապահները և կոնկրետ քայլեր են իրականացվում այդ ուղղությամբ:
Լրատվամիջոցին հասած տեղեկությունների համաձայն, ռուս խաղաղապահները փակել են սահմանը և ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ որոնողական աշխատանքներ են իրականացնում՝ հասկանալու համար, թե Թուրքիայի սահմանից ՀՀ սահմանը հատած այլազգի քաղաքացիները դիվերսանտնե՞ր են, թե՞ սովորական սահմանախախտներ, որոնք տարբեր պատճառներով ներխուժել են Հայաստան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին