Իրավունք 18:01 13/05/2021 Հայաստան

Մեկ էլ՝ ալե հոպ, վկան նախկին ցուցմունքներին 180 աստիճան հակասող ցուցմունք է տալիս. Ամրամ Մակինյան

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստին Սարգսյանի պաշտպանները երկու միջնորդություն ներկայացրեցին՝ գործով ամբողջական նյութերը պաշտպանության կողմին տրամադրելու և Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացնելու մասին։

Այսօր գործով մեղադրյալներից Բարսեղ Բեգլարյանի շահերի պաշտպան Նիկոլայ Հակոբյանը նույնպես միջնորդեց Բարսեղ Բեգլարյանի հանդեպ կիրառված՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնել։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշումներ կայացնելու:

Դատական նիստից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը մանրամասն ներկայացված միջնորդությունները:

«Մենք երկու միջնորդություն ենք ներկայացրել: Առաջինը վերաբերում է քրեական գործի անջատված մասի նյութերը տրամադրելուն, քանի որ հիմնավորեցինք՝ այն գործը, որը ներկայացվել է դատարան, փաստաթղթերն առնվազն քննիչի կողմից ընտրանքային կարգով են կարված անջատված մասին: Մենք կոնկրետ մատնանշեցինք փաստաթղթեր, որոնք քրեական գործում չկան:

Դատախազն ասում է՝ մենք մեղադրող ապացույցները բերել ենք դատարան: Է, բա արդարացնող ապացույցները ո՞վ պետք է բերեր դատարան: Կամ ընդհանրապես դուք չեք որոշում՝ որն է մեղադրող, որն է  արդարացնող»,- ասաց փաստաբանը:

Երկրորդ միջնորդությունը ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին է, որի անհրաժեշտությունը, ըստ պաշտպանի, իրավմամբ չկա:

«Քննիչը երկու հիմք էր մատնանշել քրեական գործի քննության ընթացքում՝ թաքնվելու ռիսկ էր տեսել, իբրև թե պարոն նախագահը կարող էր թաքնվել: Բացի ծիծաղից իմ մոտ նաև զայրույթ է առաջանում: Հայաստանում կա՞ մի ողջամիտ մարդ, ով մտածում է, որ Հայաստանի երրորդ նախագահը կարող է թաքնվել վարույթ իրականացնող մարմնից: Ծաղր է ուղղակի: Դատարանում նշեցի, որ այս միջնորդությունը, բացի իրավական լինելուց, կոնկրետ ինձ համար, նաև բարոյական կողմ ունի, քանի որ չկա թաքնվելու ռիսկ:

Բացի այդ, այս ընթացքում նախագահը դատարանի թույլտվությամբ մեկնել է արտերկիր և վերադարձել է: Այսինքն, իրենց ներկայացրած վերացական ենթադրություններն անգամ չեզոքացվել են փաստերով»,- ասաց Ա. Մակինյանը:

Ինչ վերաբերում է վկաներին, նա նշեց, որ այս գործով կա մեկ մեղադրող ցուցմունք, տվել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը:

«Նա մահացել է: Եթե նախկինում կարող էր, թեկուզ վերացական, դիտարկվեր դատավարության մասնակցի վրա անօրինական ազդեցություն և այլն, հիմա չկա այդ հանգամանքը, նման ռիսկ չկա, քանի որ անձը մահացել է: Այսինքն, խափանման միջոց է կիրառվել առանց անհրաժեշտության»,- ասաց ՀՀ երրորդ նախագահի պաշտպանը:

Նա նշեց, որ եթե չի սխալվում, Սերգո Կարապետյանը երկու, միգուցե ավելի անգամ ցուցմունքներ է տվել և հաստատել է այն, որ ընդհանրապես այդ ծրագիրը իրականացել է ճիշտ, ծրագիրը «Ֆլեշ» ընկերությանը հանձնելը եղել է շատ ճիշտ, որը իրենք հիմա պնդում են:

«Մեկ էլ՝ ալե հոպ, մի օր Սերգո Կարապետյանը վարույթ իրականացնող մարմնին դիմում է գրում, թե ձեզ բան ունեմ ասելու: Քրեական գործը, որ կարդում ենք, դատավարական ոչ մի իրադարձություն տեղի չի ունենում, բայց նստում, մտածում է Կարապետյանը ու դիմում է գրում, նախկին  ցուցմունքներին 180 աստիճան հակասող ցուցմունք է տալիս: Հարց չառաջացավ, թե ինչո՞ւ: Այդ հարցի պատասխանը գիտեմ: Դատարանում փաստերով կներկայացնեմ, թե ինչ իրադարձություններ են նախորդել, որ մարդը նստել-նստել, վեր է կացել, դիմում է գրել ու գնացել է այլ  ցուցմունք տալու:

Այս քրեական գործում ընդհանրապես հանցագործության դեպք չկա, էլ ուր մնաց որևէ անձի արարքում հանցակազմ լինի»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Նա նաև նշեց, որ խափանման միջոց կիրառելը պարտադիր պայման չէ,  քննիչի հայեցողությունն է և այդ հայեցողությունը կարող է կիրառվել միայն հիմքի և պայմանի առկայության դեպքում:

«Հիմքերն այդ ռիսկներն են, որոնք կարող են առաջանալ, այսինքն, թաքնվելու, խոչընդոտելու, նյութերը թաքցնելու ձևով: Բոլոր նյութերը կառավարության որոշումներ են, վարույթ իրականացնող մարմնի տրամադրության տակ են, միակ վկան մահացել է: Ի՞նչ խափանման միջոցի մասին է խոսքը: Այստեղ կապրիզներով չենք առաջնորդվում:

Ընդհանրապես, երկիրը պետք է գա իրավական հարթություն, չնայած  երկիրը թավալգլոր արագությամբ գնում է դեպի բեսպրիդել»,- ասաց Ամրամ Մակինյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}