Արա Այվազյանը սահմանային միջադեպի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցաել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նախարարի պաշտոնակատար Այվազյանը գլխավոր քարտուղար Զասին ներկայացրել է մայիսի 12-ից Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակը: Արա Այվազյանը անթույլատրելի է համարել ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգության փորձը՝ նշելով, որ դա լուրջ սպառնալիք է նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նմանօրինակ իրավիճակներում Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթների և ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված գործիքակազմի կիրառման շուրջ:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն հերքում է մի խումբ անձանց կողմից Արմավիրի հատվածից հայ-թուրքական սահմանը անցնելու մասին լուրը
- ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում
- «Անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկվեն». ՀԱՊԿ-ը՝ Սյունիքի մասին
- Սա զուտ պետական սահմանի խախտման դեպք չէ և իր մեջ առավել խորքային խնդիրներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան
- Նիկո՛լ, թուրք բարեկամներդ մտել են Սյունիք, դու ու՞ր ես. Նարեկ Սամսոնյան
- Ղարամյան. Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը